Aforizmner




 

ԱՖՈՐԻԶՄՆԵՐ

 

 


 

Մի պատմիր ուրիշներին հաջողություններիդ մասին, մի՛ թունավորիր նրանց կյանքը:


Ապրել ու գործել միայն այն բանի համար,որի համար արժե մեռնել, և մեռնել միայն այն բանի համար, որի համար արժեր ապրել:

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

 

Կախաղանը մի կշեռք է, որի մի ծայրից կախված է մի մարդ, իսկ մյուսից՝ ամբողջ աշխարհը։
Պանծալի է լինել այդ մարդը։
Հյուգո

 

Ինչ աչքը չի տեսել, սիրտն այն չի էլ խնդրում:

Սերվանտես


Մենք շնորհակալ ենք հիշողությանն այն բանի համար, որ մեզ հնարավորություն է տալիս հիշելու: Սակայն հարկ է երախտագետ լինել նրան նաև այն բանի համար, որ հնարավորություն է տալիս մոռանալու:

Էրիո


Արդարությունը պետք է ուժեղ լինի, իսկ ուժը պետք է լինի արդարացի:

Պասկալ Բլեզ

 

Ծիծաղել հարկավոր է, չսպասելով երջանկությանը, որ չմեռնես չծիծաղած:
Լաբրյուեր


Երջանկությունը առողջության նման է, երբ այն չես նկատում նշանակում է նա կա:

Տուրգենև

Մենք ճակատագրին ենք վերագրում մեր բոլոր դժբախտությունները, սակայն երբեք նրան չենք վերագրում մեր հաժողությունները:
Ռեժիմանսե

 

Ընկերոջ համար մեռնելն այնքան դժվար չէ, որքան այնպիսի ընկեր գտնելը, հանուն որի արժե մեռնել։
Միգել Սերվանտես



Մինչ խելացիները փորձում են հարմարվել աշխարհին,անխելքները` աշխարհը հարմարեցնում են իրենց:


Վատատեսը տեսնում է միայն անվերջանալի փակուղի:Լավատեսը լույս է տեսնում փակուղու վերջում:Իրատեսը տեսնում է փակուղին,լույսը և ընդառաջ շարժվող գնացքը…….

 

Մարդը միայն իր պատկերացումների մեջ է ամենադժբախտը և ամենաբախտավորը:

ԼառոշՖուկո

Ինչ աչքը չի տեսել, սիրտն այն չի էլ խնդրում:
Սերվանտես


Որքան շատ ենք խոսում մեր արժանիքների մասին, այնքան քիչ են դրանց հավատում:
Բոշեն



-Աշխարհում մայրն է միակ Աստվածը, որն ուրացող չունի:
-Կինն ինչ էլ լինի, մոր վատը չկա:
-Երիտասարդ հասակում գործիր այնպես, որ ծերությունը անսնունդ չմնա:

Հ . Շիրազ

 

Արատները որոնց մենք ծաղրում ենք ուրիշների մեջ,ծիծաղում են մեզ վրա մեր մեջ:
Չ.Բրաուն

 

Մենք շատ բաներ ենք ասում, բայց երբ ժամանակը հասնում է ամենակարևոր խոսքերին, լռում ենք…
Մենք ասում ենք `
«Շնորհակալ եմ, որ դու կաս»,երբ չենք կարողանում ասել
«Ես սիրում եմ քեզ»..
Մենք ասում ենք «Ինձ քեզանից էլ ոչինչ պետք չէ», երբ չենք կարողանում ստանալ այն, ինչ ցանկանում ենք…
Մենք ասում ենք «Ես ոչ մեկին պետք չեմ», երբ իրականում պետք չենք միայն մեկ մարդու…
Մենք ասում ենք «Ես վստահում եմ քեզ»,
երբ վախենում ենք, որ խաղալիք կդառնանք…

 

Կյանքը դաժան է, երբ իմ ձեռքին են բոլոր խաղաքարտերը՝ նա որոշում է շախմատ խաղալ :

 

Հետևիր մտքերիդ` դրանք բառեր են դառնում.
Հետևիր բառերիդ` դրանք գործեր են դառնում.
Հետևիր գործերիդ` դրանք դառնում են սովորություն.
Հետևիր սովորություններիդ` դրանք դառնում են բնավորություն.
Հետևիր բնավորությանդ` դա դառնում է ճակատագիր:

 

Հաղթանակը միշտ քո ոտքերի առաջա, որպեսզի այն վերցնես, պիտի խոնհարվես:



Կյանքը հայելի է և դու այն զարդարում էս քո սեփական մտքերով:

 

-Քո մոլորակի վրա ,- ասաց Փոքրիկ իշխանը ,-մարդիկ մի պարտեզում 5 հազար վարդ են աճեցնում... և չեն գտնում այն , ինչ փնտրում են...
-Մինչդեռ այն , ինչ նրանք փնտրում են , կարելի է գտնել ամեն մի վարդի մեջ , մի կում ջրի մեջ...
 
 

 

Այն մարդու համար, որը միայն իրեն է սիրում, ամենաանտանելին ինքն իր հետ միայնակ մնալն է:

Պասկալ  

 

Մի՛ խոսիր, եթե այն, ինչ ասելու ես, ավելի գեղեցիկ չէ, քան լռությունը…

 

Շատերը նման են ձվի. նրանք չափից ավելի լիքն են իրենցով, որպեսզի էլի ինչ-որ բան իրենց մեջ տեղավորեն:

Հենրի Շոու

 


Ինքնասիրությունը տարօրինակ գազան է. նա կարող է քնել ամենադաժան հարվածների ներքո և հանկարծ արթնանալ մահացու վիրավորված, ամենադատարկ քերծվածքից: 

Մորավիա

Վաղվա առավոտը այսօրվա երեկոյից ավելի իմաստուն է:



Որպեսզի ձեր կյանքը լինի ավելի հանգիստ և հարմոնիկ, հրաժարվեք միշտ ճիշտը լինելու անհրաժեշտությունից:

 

Եթե ճանապարհը տանում է դեպի նպատակը, ապա միևնույն է , թէ որքան է նրա երկարությունը


Տառապանքից չեն մեռնում, չէ՛, այլ ավելի են պնդանում,–
Ապաքինված սիրտը հետո գալիք ցավը հեշտ է տանում:

Պարույր Սևակ

 

Փորձիր փոխել ինքդ քեզ ու կհասկանաս- որքան խղճուկ են ուրիշներին փոխելու քո հնարավորությունները:

 

 

Ասում են` իմաստությունը փողոցներում է գոռում, բայց ոչ ոք չի նայում նրա երեսին...
Շեքսպիր "Հենրի 4-րդ"

 

Կան մարդիկ, որոնք նման են ժամանակակից խանութներին. ցուցափեղկերում ամեն ինչ կա, մտնում ես ներս` դատարկ է:
ԱՈւԵՐԲԱԽ

Սովորիր կարծելով թե հավերժ պիտի ապրես և ապրիր կարծելով թե վաղն արդեն կենդանի չես լինի: 

Ժիլ լի Մյուիզի

 

Ոչինչ չարժե այն, ինչ, որ դու գիտես, բայց ոչ ոք չգիտի, որ դու այդ գիտես:
ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐ

Արդարացնում եմ և անծիր ծովի այն թերությունը, որ ափեր ունի:
Պ. Սևակ

 

 

 

Վատ լուրն այն է, որ ժամանակը թռչում է: Լավ լուրն այն է, որ դուք եք օդաչուն

 

Մարդկային կյանքը նման է լուցկու տուփի: Նրան լրջորեն վերաբերելը ծիծաղելի է , անլուրջ վերաբերվելը` վտանգավոր:

Ռյունոսկե Ակուտագավա


Մոր սիրտը մի անդունդ է,որի խորքում միշտ ներում կգտնվի: 

Բալզակ


"Այս օրվան օրը պարկեշտ մարդ լինել`նշանակում է տասը հազարից մեկը լինել..."
Շեքսպիր " Համլետ"

 

Քամին հանգցնում է մոմը,բայց բորբոքում է խարույկը:

Լարոշֆուկս


Սիրտը չունի կնճիռներ, նրա վրա միայն սպիներ են լինում: Սպիների վրա նա է ծիծաղում,ով վերք չի տեսել:

 

 

Մեր թերությունների մասին կարող ենք անկեղծորեն խոսել միայն նրանց հետ, ովքեր ընդունում են մեր արժանիքները:

 

Մենք բնական ենք լոկ նրանց հետ, ում սիրում ենք:

Անդրե  Մորուա


Աշխարհում 2 անսահման բան կա- առաջինը` մարդկային հիմարությունը իսկ երկրորդը` տիեզերքը.....Երկրորդի պահով այնքան էլ վստահ չեմ... 

Էնշտեյն


 

Ընկեր ունենալու միակ միջոցն այդպիսին լինելն է:

 

Ռալֆ Էմերսոն

 

 

Անվստահելի հանգամանքներում էլ իմացվում է ընկերոջ հավատարմությունը:

 

Քվինտուս Էննիուս

 

 

Եթե նոր ընկերներ ես գտնում, հներին մի´ մոռացիր:

Էրազմ Ռոտերդամցի


Համընդհանուր եղբայրության մասին երազում են միայն նրանք, ում ոչ ոք եղբայր չէ:

Շառլ Շենշոլ

 

Ապրի´ր մարդկանց հետ այնպես, որ բարեկամները չարակամներ չդառնան, իսկ չարակամները` բարեկամներ:

Պյութագորաս

 

Ընկերը նա է, ով ամեն անգամ, երբ դու զգում ես նրա կարիքը, կռահում է այդ մասին:

Ժյուլ Ռենար

 

 

Հինը երբեք չի հնանում. հնանում է միայն նորը:

Ֆրիդրիխ Ռյուքերտ

 

 


Comments (6)

1. khachatur eghiazaryan (link) 09/10/2014

Yuraqanchyur@ tesnum e inchpisinn es du,bayc qchern en zgum inchpisin du kas...

2. Sarkis 10/12/2013

Shat shnorhakal em ays hianali kayqi hamar. Sakayn k Khnthréi vor texter@ grvéin spitak guynov vorpessi aveli hecht liner @nthertsanoutyunn@. Yevs mek anqam shnorhakal em. Djerm barevner Fransiaits.

3. ampayman che 29/01/2013

lave merne qan pnovel

4. Romik 12/07/2012

Chuni @nkerner na,ov @nkerner shat uni.

5. susik 15/10/2011

no comment
shat lavn er

6. susik 18/04/2011

hastat no comments

Add a comment

You're using an AdBlock like software. Disable it to allow submit.

Make a free website with emyspot.com - Report abuse