Aghotqner

 

 

ԱՂՈԹՔՆԵՐ

 

 

 

Տերունական աղոթք


Հա'յր մեր, որ յերկինս ես,
Սուրբ եղիցի անուն Քո.
Եկեսցէ արքայութիւն Քո.
Եղիցին կամք Քո որպես յերկինս` եւ յերկրի.
Զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր.
Եւ թո'ղ մեզ զպարտիս մեր,
որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց:
Եւ մի' տանիր զմեզ ի փորձութիւն,
այլ փրկեա զմեզ ի չարէն.
Զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս:
Ամեն:

 

 


 

Արթնանալուց

Տեր, եթե իմ շրթունքները բացես, իմ բերանը քո օրհնությունը կերգի:

Օրհնյա՜լ լինի համագո եւ միասնական, անբաժանելի Սուրբ Երրորդությունը`

Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից:

Ամեն:

 


 

Կեսօրվա աղոթք

Արդարության արեգակ, մեր Տե՜ր Հիսուս Քրիստոս, դու, որ հայրական ծոցից ծագեցիր`

քո ճառագայթները արձակելով ամբողջ տիեզերքի վրա:

Բացիր մեր սրտի աչքերը, որպեսզի քո համասփյուռ լույսը տեսնենք եւ քո շավիղներին հետեւենք:

Հեռացրու մեր միջի՛ց ձանձրույթի դեւին, որ այս ժամին մեր դեմ է կռվում`

մեղքերի ցանկությունները եւ երկրավոր բաների սերը բորնոքելով մեր մեջ:

Քո շնորհքներով փրկի՛ր մեզ նրա բոլոր որոգայթներից:

Ամեն:

 



Երիտասարդների օրական աղոթք

Տե՜ր Աստված իմ, հզոր եւ գթած, դու,

որ քո անսահման սիրով ինձ ոչնչից ստեղծեցիր

քո անիմանալիպատկերով եւ բարի պարգեւներով հոգում եսիմ բոլոր պետքերը,

ամբողջ սրտով շնորհակալություն եմ հայտնում քեզ ամեն բանի համար, որ տվեցիր ինձծննդյանս օրից մինչեւ այսօր:

Բայց որովհետեւ մարդկային հանցանքների բերումով ապականված, տկար եւ սխալական բնություն ունեմ` աղաչո՜ւմ եմ

ինձ քո շնորհքը եւ իմաստությունը տուր եւ քո զորությունը օգնական դարձրու ինձ, որպեսզի կարողանամ միշտ քո պատվիրանների

փրկարար շավիղների մեջ քայլել եւ համակերպվեմ քո կամքին եւ օրենքին, որպեսզի զերծ մնամ հոգու ու մարմնի բոլոր վտանգներից

ու փորձանքներից, հեռու մնամ բոլոր անմիտ սխալներից, համառության մոլությունից, անկարգ ցանկություններից եւ սեփական քմահաճույքներից:

Դրոշմի՛ր հոգուս մեջ քո երկյուղը, որպեսզի մաքրությամբ եւ արդարությամբ ապրեմ, միշտ քե՛զ ունենալով մտքիս մեջ: Իմ կամքը հոժար դարձրու բարուն եւ քո կամքին,

դո՛ւ ուղղիր իմ խոսքերը, որպեսզի միշտ վայելուչն ընտրեմ: Իմ տկար անձը մի՛ մատնիր այս աշխարհի փորձանքներին ու տագնապներին, որպեսզի չլինի որ  շեղվեմ քո  խոսքիցեւբարի

շավիղից: Իմ սրտի մեջ աճեցրու բոլոր առաքինությունների սերմերը, որպեսզի դրանցով ապրեմ իմ ամբողջ կյանքում:

Շնորհի՛ր, որ միշտ խոնարհ լինեմ, հեզ եւ համեստ`

վարքով, բարի եւ մաքուր` խորհուրդներով, խոսքով ու գործով, ճշմարտախոս լինեմ եւ ուրիշին չվնասեմ իմ խոսքերով,

հավատարիմ եւ ժրաջան լինեմ պարտականություններիս կատարման եւ մանավանդ այն դերի մեջ, որ դու տվեցիր ինձ:

Թող արդար, բարեմիտ, իրավունքը սիրող եւ ողորմած լինեմ իմ բոլոր գործերի մեջ եւ ընկերներիս հանդեպ իմ արարքների մեջ,

մեծարող եւ հնազանդ լինեմ ծնողներիս եւ մեծերիս, բարի, քաղցր եւ սիրալիր` բոլոր մարդկանց հանդեպ եւ պատրաստ լինեմ մարդկանց անելու այն,

ինչ որ ուզում եմ, որ ուրիշները անեն ինձ:

Քո անհուն խնամքով դո՛ւ հոգա իմ հոգեւոր ու մարմնավոր պետքերը եւ այնպես արա, որ ամեն բանի մեջ քե՛զ հուսամ եւ ապավինեմ:

Թույլ տուր, որ միշտ շնորհակալություն հայտնեմ ինձ տված բոլոր պարգեւներիդ համար եւ գոհունակ սրտով բավարարվեմ իմ վիճակով ու պայմաններով:

Հեռո՛ւ պահիր ինձ ծուլությունից եւ պարապությունից: Փրկի՛ր ինձ չար ընկերներից, չար օրինակներից եւ բոլոր վտանգներից ու փորձություններից:

Եւ ընդունի՛ր հորս եւ մորս, եղբայրներիս եւ քույրերիս, ամբողջ ընտանիքիս եւ բարեկամներիս, ինչպես նաեւ բոլոր մարդկանց համար իմ խնդրանքը,

բոլորին էլ հիշիր քո սիրո մեջ եւ բոլորին առատօրեն տո՛ւր քո բարի պարգեւները, թե՛ այստեղ, եւ թե հավիտենական կյանքում, որովհետեւ քո՛նն են փառքը,

պատիւն ու զորությունը հավիտյանս հավիտենից:

Ամեն:

 


 


Երեկոյան Աղոթք


Ո՜վ գթած Հայր, բարեխնամ արարիչ բոլոր արարածների, ընդունի՛ր քեզ ծառայողներիս այս պաղատանքը երեկոյան այս ժամին, դու, որ առատորեն քո բարի պարգեւներն ես տալիս բոլորին: Ողորմի՛ր Տե՜ր, ամբողջ աշխարհին եւ մանավանդ քո Սուրբ Եկեղեցուն.- հիվանդներին, վշտահարներին, ճամփորդներին, նավորդներին, խոստովանողներին, ապաշխարողներին եւ հանգուցյալ հոգիներին, որովհետեւ դու, ամենակա՜լ Տեր, գիտես մեր պետքերն ու կարիքները` մեր խնդրածից եւ գիտցածից էլ ավելի: Որդուդ եւ ամենասուրբ Հոգուդ հետ միասին քե՛զ վայելում են փառքը, իշխանությունն ու պատիւը, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից:

Ամեն:

 



Երեկոյան աղոթք քնելու ժամին


Շնորհակալությո՜ւն քեզ, ի մ Տեր եւ Աստված, օրհնում եւ փառավորում եմ քո սուրբ անունը, որ պահեցիր ինձ` քո անարժան եւ մեղավոր ծառային այսօր եւ խաղաղությամբ հասցրիր երեկոյան այս ժամին:

Եւ հիմա աղաչո՛ւմ եմ քեզ, իմ Տեր եւ Աստված, դու, որ ցերեկը ստեղծեցիր աշխատանքի համար եւ գիշերը, որպեսզի մեր տկար բնությունը հանգստանա, այնպես արա, որ այժմ ես` քո ծառան, ննջեմ մարմնով, բայց արթուն մնամ հոգով ու մտքով:

Իմ Տեր եւ Աստվա՛ծ, ահա ես քնում եմ եւ անկենդան դիակի պես փռվում եմ եւ չգիտեմ, թե ե՛րբ եւ ի՛նչպես կելնեմ, ուստի` հոգիս, մարմինս եւ բոլոր պարագաներս քո անհուն ողորմությանն եմ հանձնում:

Խնդրում եմ, որ քո ամենազոր Աջով կնքես այս տունն ու տեղը, իմ ելքը եւ մուտքը, որպեսզի Աջիդ տակ կարողանամ քնել ապահով եւ աներկյուղ, խաղաղությամբ եւ առանց փորձանքի: Պահպանի՛ր ինձ հոգեկան թե մարմնավոր բոլոր թշնամիներից, գիշերը շրջող պատուհասից, գիշերային վախերից, դիվական ցնորումներից, աղտոտ խորհուրդներից եւ զարհուրեցնող երեւումներից:

Մաքրի՛ր միտքս բոլոր ծուռ մտածումներից, աղտոտ խորհուրդներից եւ մեղքի ծնունդ տվող բոլոր գրգիռներից: Պահապան եւ վերակացո՛ւ կարգիր ինձ` քո հանցավոր ծառային` երկնային զինվորների բանակիդ, անձնական հրեշտակիս հետ միասին, ինչպես նաեւ քո ամենահաղթ խաչի նշանը, ո՜վ Քրիստոս, որպեսզի նրանց պահպանությամբ կարողանամ ապահով ու աներկյուղ ննջել այս գիշեր եւ խաղաղությամբ հասնել առավոտին, որպեսզի այն ժամանակ եւս փառավորեմ քեզ` Հայր եւ Որդի եւ Ս. Հոգի, որի՛ն վայելում են միշտ փառքն ու երկրպագությունը, հավիտյանս հավիտենից:

Ամեն:



Քնելուց առաջ


Տեր իմ Աստված, Տեր բարերար, դու պահպանի՛ր ինձ այս գիշեր. տո՛ւր Հորս եւ մորս երկար կյանք եւ երջանիկ, հանգիստ օրեր:

Քո սուրբ հրեշտակը մեր մոտից չհեռանա՛ ամենեւին, այլ պահի մեզ փորձանքներից, արթնացնի զվարթագին:

Ամեն:

 




Եկեղեցի մտած ժամանակ

Դու, որ բոլոր մտքերն ես քննում, քո խաղաղությո՛ւնը տուր մեզ տեւաբար, աղաչում ենք քեզ:

Ամեն:



Եկեղեցուց դուրս գալու ժամանակ

Երկնավոր թագավոր, քո եկեղեցին անսասան պահիր եւ քեզ երկրպագողներին խաղաղության մեջ պահիր:

Ամեն:



Գործ սկսելուց առաջ

Մեր գործերը դո՛ւ ուղղիր: Տե՜ր, մեր գործերը հաջողեցրո՛ւ:

 

***

Զգործս ձեռաց մերոց ուղիղ արա՛ ի մեզ. Տէ՛ր. եւ զգործս ձեռաց մերոց յաջողեա՛ մեզ:

Ամեն:

 

 

 

source: http://www.araratian-tem.am

Comments (6)

1. marka 18/02/2013

[b][/b]mersi shat

2. luiza 20/09/2012

shat shnorhakalutyun hrashali axotqneri hamar ,,,,,,,,,,,kariq@ shat unem

3. LUSINE 16/06/2012

shat shnorhakal em ays axotqneri hamar...

4. LILIT 15/03/2012

es shnorhakal em indz ognelu hamar

5. Araksia 16/02/2012

Anchap shnorhakal em ays axotqneri hamar,qanzi yuraqanchyur qristonya petqe chisht axotel imana,ayl voch te animast xosqer charashahi axotelis.....iroq urax em @ncerac hnaravorutyan hamar...Mersi

6. e 10/04/2011

ays axotqner@,erb kardum es tetevanum es....

Add a comment

You're using an AdBlock like software. Disable it to allow submit.

Make a free website with emyspot.com - Report abuse