Anekdotner

Գովազդ գերեզմանոցում` այստեղ կարող էր լինել ձեր գերեզմանը:


Միձեռանի, միոտանի, միաչքանի տղամարդը փնտրւմ է իր երկրորդ կեսին:


Անգլիա: Ջենթլմենը մտնում է փաբ ու հենց մուտքի մոտ տեսնում է մի ուրիշ ջենթլմենի, ով գարեջուր է խմում: Վերջինիս կողքը կատաղի տեսքով բուլտերյեր է նստած ու գռմռում է: Առաջինը վախեցած կանգ է առնում ու հարցնում.
- Ներեցեք, սեր, ձեր շունը չի՞ նետվի իմ վրա:
- Ի՞նչ եք ասում, սեր, իմ շունը շատ քնքուշ ու մարդամոտ է:
Առաջինը հանգիստ ներս է մտնում, մեկ էլ հանկարծ բուլտերյերը նետվում է նրա վրա, բռնում ձեռքը, պատառ-պատառ անում: Ջենթլմենը շանը պատերով է տալիս, ամենուրեք արյուն է, ուղեղ, հագուստի կտորներ, փսլինք... Շնչակտուր հարցնում է երկրորդին.
- Սեր, դուք ասում էիք, որ ձեր շունը շատ մարդամոտ է...
- Բայց դա իմ շունը չէ, սեր:


Մի անգամ Կառլսոնը շալվարը թարս հագավ: Տենց առաջացավ առաջին մսաղացը:


"Ամեն ինչ պետք է անել հումորով",–մտածում էր դահիճը՝ զոհի գլուխը բարակ շերտերով կտրատելով:


Զանգ վերակենդանացման բաժանմունք.
- Ներեցեք, Սարգսյան սարգիսը դեռ ո՞ղջ է....
- Դեռ ոչ.....


Երկու հանցագործ խոսում են`
-Երեկ գնում ենք մեկ էլ լսում ենք “Օգնեք, սպանում են!!!”
-Ու ինչ արեցիք?
-Օգնեցինք, սպանեցինք…


Սիբիրի կալանավայրերից երեք հոգի՝ հայ, թուրք և ռուս, փախուստ են կատարում: Տայգաներում սոված-ծարավ օրերով փախչելուց հետո որոշում են ուտելիք գտնել: Հայն առաջարկում է.
-Տղերք, երեքով միասին ավելի քիչ շանս ունենք ուտելիք գտնելու: Եկեք բաժանվենք, հետո էս ծառի տակ կհավաքվենք:
Ռուսը մի քիչ թափառեում է, հետո մտածում. «Էս կովկասցիները շուստրի ժողովուրդ են, ոնց էլ չլինի մի բան կգտնեն էլի»: Սապոգի միջից հանում է դիահերձարանից թռցրած կես շիշ սպիրտը, խմում ու մի թփի տակ քնում: Մի քանի ժամ հետո զարթնում է ու որոշում հետ գնալ: Գալիս տեսնում է հայն արդեն խորոված է արել ու կրակի կողքը նստած խժռում է: Ռուսն էլ ուրախացած մի շիշ խորոված է վերցնում, սկսում կրծոտել ու ձեռի հետ էլ փորձում հայի սիրտը շահել.
-Լսի, ասում եմ էս թուրքը հեչ դուրս չի գալիս:
-Դուրդ չի գալիս, մի կեր…



Հիվանդը՝
-Բժի՛շկ, ես կապաքինվե՞մ:
Բժիշկը՝ նայելով հիվանդի անալիզների պատասխանը՝
-Իհա՛րկե… հնարավոր է…թերևս…միգուցե…դժվար թե…



Ժողովուրդը գահին նոր թագավոր է կարգում։ Նախկին թագավորը նրան երեք ծրար է տալիս՝ ասելով.
– Հենց դժվար լինի, հերթով կբացես ու կկարդաս։
Անցնում է որոշ ժամանակ, և ժողովուրդը բողոքում է. «Ինչո՞ւ ենք էսքան վատ ապրում», և պահանջով գնում է թագավորի մոտ։
Միապետն իրար է անցնում, չգիտի՝ ինչ անի: Հանկարծ հիշում է ծրարները։ Բացում է առաջինը, իսկ այնտեղ գրված է. «Ամեն ինչ բարդիր ինձ վրա»։ Դուրս է գալիս ժողովրդի մոտ և սկսում արդարանալ, թե ամեն ինչ նախկին թագավորն է արել, նա է մեղավոր, ու որ ինքը դեռ չի հասցրել ուղղել նրա սխալները։ Ժողովուրդն ուրախանում է և հեռանում։
Անցնում է որոշ ժամանակ։ Ժողովուրդը կրկին բողոքում է. «Ժամանակն անցնում է, կյանքն ավելի է ծանրանում»:
Վախենում է թագավորը, հիշում է ծրարները և բացում երկրորդը. «Բոլորին ամեն ինչ խոստացիր»: Ելույթ է ունենում ժողովրդի առաջ՝ բոլորին խոստանալով ճոխ կյանք, հարստություն... Ժողովուրդը կրկին հավատում է։ Ժամանակն անցնում է, մարդիկ նորից հավաքվում են պալատի մոտ, ընդ որում, արդեն զինված են։ Վախենում է թագավորը, հիշում վերջին ծրարի մասին, բացում այն և կարդում. «Գրի՛ր նույնպիսի երեքը և հեռացի՛ր գահից»։


 

– Մա՛մ, բոլո՞ր հեքիաթներն են սկսվում "Լինում է, չի լինում" բառերով:
– Ո՛չ, երբեմն սկսվում են նաև այսպես. "Սիրելիս, ես աշխատանքի վայրում միքիչ գործ ունեմ, կուշանամ":
source : www.armblog.ne

Comments (4)

1. anusht 01/02/2013

es shat lav kartsiq unem aneldotneri masin ev shat em sirum

2. GEGAM AVETISYAN 12/04/2012

SAT LAV ANEQDOTNER KAYIN. AVELI LAVER@ GREQ

3. Լիլիթ 26/12/2011

shat lavn en!!!!!!!!

4. manvel Карапетян 29/11/2011

shat lav anegdotner kar

Add a comment

You're using an AdBlock like software. Disable it to allow submit.

Make a free website with emyspot.com - Report abuse