Arm News

 18/05/2013

 

 «Եվրատեսիլ-2013»-ին Հայաստանը ներկայացնող «Dorians» խումբը անցավ եզրաափկիչ:

 Հաջողություն ենք մաղթում նրանց գալիք եզրափակչում, որը տեղի կունենա 18/05/2013 ին:

  Հիշեցնենք որ տղաները կներկայանան 12  համարի ներքո:

 

 

 

 

 

 


 

01/08/2012

 

Մանկան շուրթերով ճշմարտություն է բարբառում. 13-ամյա երեխայի նամակը Իլհամ Ալիևին

 

 

Մարիամ Անդրեասյան , blognews.am

 

 

Պարո´ն նախագահ, Ձեզ գրում է ղարաբաղցի դպրոցական Ադելինա Ավագիմյանը:

Ես ծնվել և ապրում եմ Ստեփանակերտում: Սիրում եմ իմ երկիրը, որովհետև Ղարաբաղը իմ հայրենիքն է, ես այստեղ եմ ծնվել ու այստեղ եմ ապրում, այստեղ են ծնվել իմ հայրիկը, մայրիկը, իմ պապիկներն ու տատիկները: Նրանց պապերն ու տատերը նույնպես այստեղ են ծնվել (երեւի գիտեք, որ շատ հին ժամանակներից սկսած, երբ մեր երկիրը Հայաստանի նահանգներից մեկն էր, կոչվում էր Արցախ): Ես ունեմ շատ ընկերներ, և նրանք նույնպես սիրում են իրենց հայրենիքը… Բայց ես մի ուրիշ բանի մասին եմ ուզում Ձեզ գրել:

Շատերի պես ես էլ ունեմ խնդիրներ և փորձում եմ, որքան հնարավոր է, լուծել դրանք: Ազատ ժամերին շատ բաների մասին եմ մտածում` մարդկային կյանքի, երջանկության, իմ հայրենիքից շատ հեռու ապրող իմ հասակակիցների, մերից տարբերվող նրանց երկրի մասին:

Գիշերը նայում եմ երկնքի աստղերին և մտածում` տեսնես մեզնից այդքան հեռու ուրիշ մոլորակ կա՞, թե՞ ոչ, այնտեղ մարդի՞կ են ապրում, թե՞ ոչ… Պապիկս ասում է, որ փոքր ժամանակ ինքն էլ էր գիշերները նայում երկնքին և նույն բանը մտածում… Ես մտածում եմ նաև իմ հայրենակիցների մասին, հատկապես նրանց մասին, ովքեր կյանքում ավելի շատ դառնություններ են տեսել, քան ուրախություն: Ես ուզում եմ, որ բոլորը լավ ապրեն, պրոբլեմներ չունենան և երջանիկ լինեն…

Պարո´ն նախագահ, ամեն անգամ հեռուստացույց նայելիս, կարդալով կամ մեծերի պատմածները լսելով, մնում եմ զարմացած: Դուք ամբողջ ժամանակ միայն Ղարաբաղի և պատերազմի մասին եք խոսում: Ուրիշ ոչ մի բանի մասին չեք մտածում: Կարծես ուրիշ խնդիրներ չունեք: Ուրիշ ոչ մի հարց կարծես Ձեզ չի հուզում:

Ես երբեք ադրբեջանցի չեմ տեսել, ես Ձեր մասին, Ձեր երկրի մասին չեմ մտածում: Իմ ծնողները նույնպես Ձեր մասին, Ձեր երկրի մասին չեն մտածում… Չեմ կարողանում հասկանալ` ի՞նչ եք ուզում մեր երկրից: Լսել եմ, որ Դուք երբեք Արցախում, Ղարաբաղում չեք եղել, մեր Գանձասարը, Դադիվանքը, Ամարասը չեք տեսել, բայց շարունակ մտածում եք մեր երկիրը նվաճելու մասին: Չեմ հասկանում` Ձեր հողերը քի՞չ են, Ձեր ինչի՞ն է պետք Ղարաբաղը: Իմ պապիկից եմ լսել, որ պատերազմից առաջ, նույնիսկ 50 կամ 100 տարի առաջ, երբ այստեղ ադրբեջանցիներ կային, երբ մահանում էին, նրանց Ղարաբաղից դուրս էին տանում եւ թաղում նրանց իսկական հայրենիքում, որովհետև գիտեին, որ սա իրենց երկիրը, իրենց հողը չէ: Դրա համար այստեղ գրեթե ադրբեջանցիների գերեզմաններ չկան…

Հայրիկս ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի մասնակից է: Ես պատերազմը չեմ տեսել, բայց մեծերի պատմածներից գիտեմ, որ դա շատ վատ, շատ սարսափելի բան է, և երբեք չէի ցանկանա այն տեսնել: Համոզված եմ, որ ադրբեջանցի ոչ մի երեխա նույնպես չի ցանկանա պատերազմ տեսնել: Բայց մեծերից շարունակ լսում եմ, որ եթե պատերազմ լինի, իրենք նորից պաշտպանելու են մեր երկիրը: Իմ ընկերներից մեկն ասում է, որ եթե չթողնեն` զենք վերցնի, ինքը ֆրանսիացի Գավրոշի պես օգնելու է մեծերին, որ պաշտպանեն մեր հայրենիքը: Ես նույնպես, որքան հնարավոր է, օգնելու եմ իմ ծնողներին…

Մեծերից, տարբեր մարդկանցից բազմաթիվ անգամ լսել եմ, թե ինչպես է ամեն ինչ եղել: Արցախցիները խաղաղ ցույցի են դուրս եկել եւ ասել, որ ուզում են մեր Արցախ հայրենիքը միանա Մայր Հայաստանին, որովհետև Ադրբեջանը մեզ համար օտար երկիր է, և մեր հողը 70 տարի առաջ Ստալին անունով մի ղեկավար դիտմամբ տվել էր Ադրբեջանին: Իսկ ձեր հայրենակիցները, ի պատասխան դրա, Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում և այլ քաղաքներում սկսել են հայերին կոտորել ու վտարել իրենց տներից: Դրանով չբավարարվելով` Ձեր հայրիկը պատերազմ է սկսել իմ հայրենի Արցախի դեմ, բայց, չնայած շատ ուժեղ է եղել, շատ զինվորներ և տանկեր է ունեցել, այդ պատերազմում պարտվել է:

Ես մեծերին հարցրել եմ, թե ինչպես է պատահել, որ այդքան ուժեղը պարտվել է, իսկ նրանք պատասխանել են` որովհետև մենք մեր հողը, մեր հայրենիքն ենք պաշտպանել, իսկ ադրբեջանցիները հարձակվել են մեր երկիրը նվաճելու, մեր կյանքը և ազատությունը խլելու համար…

Եթե մեր երկիրը նվաճելու համար պատերազմ սկսեք, ողջ հայ ժողովուրդն է ոտքի կանգնելու եւ մեր հողը պաշտպանելու: Բայց համոզված եմ, որ եթե պատերազմ սկսեք, Դուք, Ձեր երեխաները, Ձեր բարեկամներն ու ընկերները չեն մասնակցելու այդ պատերազմին, այլ շարքային ադրբեջանցի երիտասարդներին եք ուղարկելու մեր երկրի վրա: Ես գիտեմ, որ եթե պատերազմ լինի, մեզնից շատերը, անգամ երեխաներ ու կանայք, կարող է զոհվեն կռվի ժամանակ, շատ երեխաներ կարող են որբ մնալ, բայց այդ պատերազմում զոհվելու են նաև հազարավոր ադրբեջանցի երիտասարդներ, և բազմաթիվ ադրբեջանցի երեխաներ նույնպես որբ են մնալու: Դա՞ է Ձեր ուզածը, դրա համա՞ր եք ամեն օր մտածում պատերազմի և Ղարաբաղը նվաճելու մասին…

Եթե այդքան շատ փող ունեք, ինչո՞ւ եք շարունակ զենք գնում, դրանով Դուք կարող եք այնպիսի կյանք կառուցել Ձեր երկրում, որ Ձեր ժողովուրդը (հատկապես նրանք, ովքեր Ձեր հայրիկի կողմից սկսած պատերազմի պատճառով փախստական են դարձել) երջանիկ ապրի և ոչ մի պրոբլեմ չունենա: Դա՞ է լավ, թե՞ նրանց պատերազմի դաշտ ուղարկելը…

Ես շատ եմ ցանկանում, որ պատասխանեք իմ նամակին և անկեղծ ասեք, թե ինչու եք ուզում նվաճել իմ հայրենիքը, որը ձերը չէ: 

 

Ադելինա Ավագիմյան, 

13 տարեկան, ԼՂՀ, Ստեփանակերտ

 

 

 

 

 

 


 

28/07/2012

Հայոց ցեղասպանության մասին գիրքը կհայտնվի «New York Times»-ի բեսթսելլերների ցանկում

 

Քրիս Բոխջալյանի` հայոց ցեղասպանության մասին պատմող «Ավազե ամրոցի աղջիկները» գիրքը հուլիսի 27-ին կհայտնի ազդեցիկ New York Times թերթի բեսթսելլերների ցանկում, հաղորդում է «Armenian Weekly»-ն:

Տվյալ պահին գիրքը գտնվում է բեսթսելլերների ցանկի 7-րդ տողում, իսկ ցանկը հայտնվելու է օգոստոսի 5-ին:

Վերջերս Օփրա Ուինֆրիի բլոգում գիրքը նշվել է որպես պարտադիր կարդալու համար:

«Ավազե ամրոցի աղջիկները» վեպն ու Հայոց ցեղասպանության հարցը բեւեռել են ամերիկյան բազմաթիվ թերթերի եւ ինտերնետ-պարբերականների ուշադրությունը, այդ թվում` «Miami Herald», «The Florida Times Union», «The Minneapolis Star Tribune», «The Columbus Dispatch», «The Milwaukee Journal Sentinel», «The Hilton Head Island Packet», «Boston.com» եւ «MyCentralJersey.com» պարբերականների:

 

 

source: News.am 


28/07/2012

Մահացել է «Եզրագծից այն կողմ» սերիալի դերասանուհի Անի Սարգսյանը

 

42-ամյա Անին տառապում էր սարկոմա հիվանդությամբ (ոսկրածուծային ծագման ուռուցք):Դերասանուհին հիվանդության մասին իմացել է մոտ մեկ տարի առաջ` Մոսկվայում ախտորոշման ժամանակ: Դեռեւս այն ժսմանակ բժիշկներն նրան զգուշացրել էին, որ սա շատ ծանր հիվանդություն է` անկանխատեսելի ընթացքով, եւ այսպիսի հիվանդները լավագույն դեպքում 1-2 ամիս են ապրում: 

Խաղընկերները պատմեցին, որ Անին շատ դրական անձնավորություն էր եւ հիվանդությունը հայտնաբերվելուց հետո շուրջ մեկ տարի նրան հաջողվել է  ապրել հենց լավատեսության շնորհիվ:Մոտ մեկ տասնյակ դերեր էր հասցրել խաղալ դերասանուհին, նրան ճանաչում բերեցին նաեւ հեռուստասերիալները, որտեղ նա փորձեց ստեղծել «ճակատագրական կանանց» կերպարներ: Թատրոնում հիշատակության են արժանի նրա Ադելան՝ «Բեռնարդան եւ նրա աղջիկները,», Օվսաննան՝ «Մուսա լեռան քառասուն օրը» , Նատոն՝ «Էլի մեկ զոհ» , Մելին` «Եզոպոս» եւ այլն: Սրանք բարդ հյուսվածքի դերեր էին, որոնք դերասանուհին խաղում էր ընդգծված արտահայտչականությամբ, նկատելի վարպետությամբ:

Հեռուստասերիալներից ամենանշանավորը «Եզրագծից այն կողմն» էր, որտեղ մինչեւ վերջերս դերասանուհին նկարահանվում էր Ինայի դերում…

 

 source:News.am

 


 

25/04/2012

 

 

 Նիկոլա Սարկոզին եւ Ֆրանսուա Օլանդը ապրիլի 24-ի ելույթներում խոստացել են շարունակել  աջակցել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը։

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որում դժգոհություն է հայտնում, որ Ֆրանսիայի նախագահի 2 թեկնածուները պատմական իրադաձությունների որակումը օգտագործել են քաղաքական նպատակներով։

 

Թուրքիայի ԱԳՆի հայտարարության մեջ նշվել է, թե Ֆրանսիայի նախագահի 2 թեկնածուների հայտարարություններում գործիք են դարձրել պատմական իրադարձությունները, որոնք չեն նպաստում Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը։

 

 News.am

 

 


 

16/03/2012

Սյուզան Խարդալյանի «Մեծ մորս դաջվածքները» ֆիլմը հուզել է թուրք հանդիսականին

 

 

Ստամբուլի «Բեյողլու» կինոթատրոնի մեծ դահլիճում մարտի 15-ին ցուցադրվել է Սյուզան Խարդալյանի «Մեծ մորս դաջվածքները» ֆիլմը: Այն ներկայացվել է Ստամբուլի Filmmor Կանանց միջազգային կինոփառատոնի շրջանակներում:

 

Կինոդիտումն անցկացվել է լեփ-լեցուն դահլիճում. ներկա են եղել թուրքական ընդդիմության ներկայացուցիչներ, գիտնականներ, բազմաթիվ հայտնի մարդիկ, ինչպես նաև` Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբանը: Այն այնպիսի մեծ հաջողություն է ունեցել, որ կրկին է ցուցադրվել:

 

Հիշեցնենք, որ Շվեդիայի պետական հեռուստաընկերության կողմից  ֆիլմի ցուցադրույթւոնները բողոքի ալիք են բարձրացրել Շվեդիայի թուրքական համայնքում:Նշվում է, թե հեռուստաընկերությունը թուրքական համայնքի բողոքներին պատասխանել է, թե ֆիլմը Ցեղասպանության մասին չէ, այլ` ֆիլմի ռեժիսոր Սյուզան Խարտալյանի տատիկի հիշողությունների մասին է:«Տատիկիս դաջվածքները» ֆիլմի շնորհանդեսը Շվեդիայում տեղի է ունեցել 2011-ի սեպտեմբերին, որից հետո այն 3 անգամ ցուցադրվել է Շվեդիայի պետական հեռուստաընկերությամբ:«Տատիկիս դաջվածքները» ֆիլմը ցուցադրվել է աշխարհի մի շարք հեռուստաալքիներով, այդ թվում արաբական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքով: 

 

 

sources: News.am , tert.am

 

 


 

03/03/2012

 

Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության մասին նոր օրինագիծը կսպասի մինչեւ խորհրդարանի հաջորդ գումարում


Ֆրանսիայում կառավարող «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցության գլխավոր քարտուղար Ժան-Ֆրանսուա Կոպեն փետրվարի 29-ին հայտարարել է, թե անհրաժեշտ է սպասել մինչեւ խորհրդարանի հաջորդ գումարումը` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծը օրակարգ մտցնելու համար, քանի որ այս գումարման խորհրդարանն ավարտում է աշխատանքը:

 

 

 

source: News.am

 


 

28/02/2012

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական է ճանաչել ցեղասպանությունների վերաբերյալ օրինագիծը


 



Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական է ճանաչել ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը:

Նշենք, որ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը քննարկել է այսօր` փետրվարի 28-ի երեկոյան:Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավոր Վալերի Բուայեի ներկայացրած օրինագծին Ֆրանսիայի Ազգային ժողովը հավանություն է տվել 2011 թվականի դեկտեմբերի 22-ին, Սենատը` այս տարվա հունվարի 23-ին։Ֆրանսիացի մի խումբ սենատորներ օրինագիծը վիճարկել են Սահմանադրական խորհրդում:

 

source:New.am

 

 

 


 

28/02/2012

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն այսօր երեկոյան վճիռ կկայացնի ցեղասպանությունների մասին օրենքի վերաբերյալ

 

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն այսօր փետրվարի `28 - ին, ժամը 17:00 - ին (Երեւանի ժամանակով 20:00 - ին) պետք է իր եզրակացությունը ներկայացնի ցեղասպանությունների մասին օրենքի սահմանադրությանը համապատասխանելու հարցի վերաբերյալ: Խոսքը ցեղասպանությունների, այդ թվում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի մասին է , հաղորդում է «Nouvelles d'Ռեքվիեմ» - ն:

Այս օրենքը, որն առավել հայտնի է որպես Բուայեի օրենք, ընդունվել էպատգամավորների պալատի կողմից եւ վավերացվել Սենատի կողմից հունվարի 23 - ին:

Թուրքամետ ու ադրբեջանամետ լոբբիստների, ինչպես նաեւ պաշտոնական Անկարայի ճնշման ներքո, որոշակի թվով պատգամավորներ (այդ թվում 52 պատգամավորներ ԱԺ - ում իշխող «Հանուն ժողովրդական շարժման միությունից» 22 սոցիալիստ - սենատորներ եւ 15 սենատորներ: «Եվրոպական եւ սոցիալական ժողով» խմբակցությունից) հունվարի 31 - ին դիմել են Սահմանադրական խորհուրդ, որն իրավունք ունի չեղյալ համարել այդ օրենքը եւ դրանով բավարարել Թուրքիայի պահանջը:

«Le սուտ լուր Enchainé» թերթն արդեն գրել է, որ Սահմանադրական խորհրդի անդամներից ոմանք արդեն դեմ են հանդես եկել այսպես կոչված «հիշատակների» վերաբերող օրենքներին: Նրանցից մեկը Յուբեր Էնելն է `,` ով թուրքամետ լոբբիստական խմբի Բոսֆորի ինստիտուտի անդամ է:

(Նստաշրջանի նա այդ ժամանակ վարում էր) ին Ֆրանսիայի Ազգային ժողովում այդ թեմայով քննարկմանը Ինչ վերաբերում է Սահմանադրական խորհրդի նախագահ Ժան - Լուի Դեբրեին, նա աչքի է ընկել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացմանը հակազդելու ելույթներով եւ անգամ փորձել է խոչընդոտել 2006 - ի մայիսի 18:

Հաշվի առնելով թուրքական լոբբիի, ինչպես նաեւ Ֆրանսիայի ԱԳՆ - ի եւ ռազմաարդյունաբերական համալիրի ինտենսիվ ճնշումը, բաց է մնում հարցը, թե արդյոք այս հարցում կգերակայեն իրավական փաստարկներն այլ հիմքով դիրքորոշումներին: Այս հարցի պատասխանն ստանալու համար շատ քիչ ժամանակ մնացել է:

 

source:News.am

 



 

23/01/2012

 

 

Ֆրանսիայի սենատը հենց նոր հաստատեց Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը

Ֆրանսիայի Սենատը հենց նոր 127 կողմ 86 դեմ քվեարկությամբ հաստատեց Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը։ Դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից։ Օրինագծով նախատեսվում է Հայոց ցեղասպանությունը հերքողներին Ֆրանսիայում պատժել 1 տարի ազատազրկմամբ և 45,000 եվրո տուգանքով։

source:1in.am

 

 

 


 

26/12/2011

Հայաստանը պետք է հետ ստանա իր պատմական հողերը. Ժիրինովսկի

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրնովսկին հայտարարել է. «Հայոց ցեղասպանության ճանաչման մասին մեր կուսակցությունը վաղուց է խոսում և մենք ողջունում ենք ֆրանսիացի խորհրդարանականների որոշումը: 1915-ի ողբերգական իրադարձությունների զոհ է դարձել ավելի քան 1,5 միլիոն մարդ, և դրա վրա աչք փակելն ուղղակի սրբապղծություն է: 1915-ի ապրիլի դեպքերը մարդկության պատմության ամենամութ էջն են: Ժողովրդի նման դաժան ոչնչացում չի եղել ոչ մի եվրոպական ու ասիական երկրում: Մոտ մեկ դար առաջ մարդկանց ուղղակի ոչնչացում է իրականացվել ազգային հողի վրա: Այսօր աշխարհը խոսում է ժողովրդավարության մասին և միջազգային հանրությունը պետք է ընդունի հայերի ցեղասպանությունը»:

Ժիրինովսկու կարծիքով իրականացված հանցանքը պետք է ընդունի նաև հենց Թուրքիան, իսկ Հայաստանը պետք է հետ ստանա իր պատմական տարածքները:

 

source: tert.am


 

22/12/2011

Ֆրանսիայի Ազգային Ժողովը ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը


 

Ֆրանսիայի Ազգային Ժողովն իր այսօրվա` դեկտեմբերի 22-ի նիստում, ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:

Օրենքը, ցեղասպանության փաստն ժխտելու դեպքում, նախատեսում է 1 տարվա ազատազրկում եւ 45 հազար եվրո տուգանք:

Դեկտեմբերի 7-ին այս օրինագիծն ընդգրկվել էր Ֆրանսիայի ԱԺ իրավական հարցերի հանձնաժողովի օրակարգ:

Հիշեցնենք, որ Թուրքիան նախքան քվեարկությունը, Ֆրանսիային սպառնում էր լուրջ հետեւանքներով, ընդհուպ մինչեւ Փարիզում Թուրքիայի դեսպանի հետկանչը եւ առեւտրային հարաբերությունների խզումը:

 

source:news.am

 


 

22/12/2011

Ֆրանսիային քննադատելու համար Թուրքիայում Էրդողանին անվանել են «Ալլահի հիմար»

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրքական Hürriyet թերթի առաջատար լրագրող Յըլմազ Օզդիլը, ով հայտնի է իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) նկատմամբ իր սուր քննադատություններով, երեկ հրապարակած իր հոդվածում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին անվանել է «Ալլահի հիմար»։

Հոդվածում Օզդիլն անդրադարձ է կատարել Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի այսօրվա դիտարկման հետ կապված Էրդողանի հնչեցրած այն հայտարարությունը, թե Ֆրանսիան նախ թող խոսի Ալժիրում ու Ռուանդայում իրականացրած իր «հանցագործությունների» մասին.

«Այսօր Ալժիրն ու Ֆրանսիան բարեկամ երկրներ են։ Ալժիրի ազգային հավաքականի 17 ֆուտբոլիստներ հանդիսանում են Ֆրանսիայի քաղաքացիներ։ Երկու կողմերն էլ գոհ են իրենց հարաբերություններից։ Ի՞նչ գործ ունես Ալիժիրի հետ, դու՝ Ալլահի հիմար։

Դրա փոխարեն դու պատասխանիր, թե ինչո՞ւ է այսօր Այնթափը կոչվում Գազիայնթեփ («Հաղթող Այնթափ» - 1in.am), Մարաշը՝ Քահրամանմարաշ («Հերոս Մարաշ» - 1in.am), իսկ Ուրֆան՝ Շանլըուրֆա («Փառապանծ Ուրֆա» - 1in.am)։ Ո՞վ է զենքի միջոցով գրավել այս քաղաքները (այդ քաղաքները Թուրքիայի երեք «հերոս» քաղաքներն են. քեմալական շարժման ժամանակ դրանցում տեղի են ունեցել մարտեր Անտանտի դեմ - 1in.am). հայերը՞, որոնք ասում են, թե մեզ ցեղասպանության են ենթարկել, թե՞ այդ քաղաքներում սպանդ իրականացրած թուրքական զինվորական հագուստով զինվորները։

Դա է իսկական ամոթը։ Մի՞թե դու (Էրդողան) չէիր, որ քեզ մոտ հրավիրեցիր Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքին, և երբ նա սկսեց բարձրաձայնել հայերի սպանդի մասին, վտարեցիր երկրից։ Մի՞թե քո կողմից նշանակված քաղաքապետերը չեն երթևեկում ֆրանսիական մեքենաներով։ Ի՞նչ բոյկոտի մասին է խոսքը»։

SOURCE: 1in.am

 


 

20/12/2011

Փարզիում թուրքերին մերժել են դահլիճ տրամադրել՝ հայկական բանաձեւի դեմ համաժողով անելու համար

 

Ֆրանսիայի ազգային ժողովում քննարկվելիք Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի դեմ լոբբինգի համար Փարիզ մեկնած թուրքական գործարար աշխարհի ներկայացուցիչներին հրաժարվել են համաժողովի համար դահլիճ տրամադրել։

Թուրքական NTV-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի արդյունաբերողների եւ գործարարների միությունը (TÜSİAD) եւ Թուրքիայի պալատների եւ բորսաների միությունը (TOBB) օրեր առաջ 200 հոգանոց համաժողով անցկացնելու համար պատվիրել էին Փարիզի Le Grand հյուրանոցի դահլիճը։ Սակայն հյուրանոցի ադմինիստրացիան վերջին պահին չեղյալ է հայտարարել թե հյուրանոցի համարների, թե դահլիճի ամրագրումը՝ նշելով, որ դրանք զբաղված են։

Նշենք, որ դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում քնննարկվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:

Թուրքիայի իշխանություններն այս կապակցությամբ հանդես են եկել սպառնալից հայտարարություններով եւ խորհրդարանական պատվիրակություն են ուղարկել Ֆրանսիա` կանխելու բանաձեւի ընդունումը:

Source:News.am

 

 

 

 


 

23/10/2011

Հայաստանում գրանցվել է եկրաշարժ

 

Ինչպես  հայտնում է NEWS.am Հայաստանում գրանցվել է եկրաշարժ, որը հատկապես ուժեղ է զգացվել Երևանում: 

Մայրաքաղաքի տարբեր շրջաններում մարդիկ դուրս են եկել փողոցներ և հավաքվել բակերում: Մարդիկ տագնապած են`սպասելով ցնցումների կրկնման: Լուրեր են հասնում, որ երկրաշարժը զգացվել է նաև Արարատյան դաշտավայրում: ՀՀ արտակարգ իրավիճակերի նախարարության սեյսմիկ պետական ծառայությունը դեռ տվյալների չի հրապարակել երկրաշարժի ուժգնության և էպիկենտրոնի մասին տեղեկատվություն:

 

 

 

 


 

21/09/2011

 

Հայաստանը նշում է անկախության 20-ամյակը


 

1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու եւ անկախություն հռչակելու հարցով: Մոտ 2 միլիոն 50 հազար մարդ կամ ընտրողների ընդհանուր թվի 94,99 տոկոսը «Այո» ասացին անկախությանը: Դեմ էր ընդամենը 10 հազար մարդ:

Երկու օր անց Հայաստանի Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան պետություն:

 

Հայաստանը սեպտեմբերի 21-ին նշում է Անկախության օրը: Իսկ Երեւանի համար կրկնակի տոն է.

Հայաստանի մայրաքաղաքը դառնում է 2793 տարեկան:

Քաղաքի օրվա եւ Անկախության 20-ամյակի տոնակատարությունների շրջանակներում Երեւանի բոլոր վարչական շրջաններում տասնյակ միջոցառումներ են լինելու: Մշակութային եւ զվարճանքի միջոցառումներ են լինելու նաեւ արտերկրում:

 

source: News.am


 

 


 

17/08/2011

 

Ռուսաստանի վաստակավոր արտիստ, սաքսոֆոնահար Վլադիմիր Պրեսնյակով-ավագը զարմացած է, թե ինչու հայկական արմատներով  ռուսաստանցի երգիչներ Իրինա Ալեգրովան եւ Ֆիլիպ Կիրկորովը հայկական երգեր չեն երգում:

"Ինչու՞ Կիրկորովը հայկական երգեր չի երգում, փոխարենը թուրքական է երգում, ինչը զարմանալի է: Իսկ ինչու՞ Իրինա Ալեգրովան հայկական երգեր չի երգում: Դա ինձ զարմացնում է: Ես որ կհպարտանայի",- հայտարարել է Պրեսնյակովը Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությանը տված հարցազրույցում, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը:

[...]

"Արժանին մատուցելով Առնո Հարությունովիչին`պետք է նշեմ, նրա մեղեդիներով շատ բնութագրական հայկական երգեր կան, նա անկրկնելի երգեր ունի: Եւ հրաշալի է, որ դրանք նույնիսկ ադրբեջանցիներն են կատարում: Մագոմայեւը հայտնի է դարձել մեծապես Առնո Բաբաջանյանի երգերի շնորհիվ":

 

source: news.am

 

 


 

 

06/08/2011

Թուրքիայի Բոդրումի շրջանի արձակուրդային ավաններից մեկի առանձնատանը դաժանորեն սպանվել է ԱՄՆ-ում ապրող 74-ամյա ստամբուլահայ Արման Ազաքը։

 

Թուրքական «Դողան» գործակալության փոխանցմամբ՝ հուլիսի 30-ին Արմանը Ազաքը երեկոյան 19։00-ի սահմաններում զանգահարել է ժանդարմերիա եւ հայտնել, որ ինքը դանակով հարձակման է ենթարկվել։ Առանձնատուն մեկնած ժանդարմերիայի ծառայողներն ու շտապօգնության աշխատակիցները տան սրահում հայտնաբերել են 74-ամյա Արմանի արյան մեջ կորած դիակը։

Դատաբժշկական փորձաքննությունը պարզել է, որ 74-ամյա հայազգին դաժանորեն ծեծի է ենթարկվել մահակով, որի հետեւանքով մի շարք ոսկորներ կոտրվածքներ են ստացել, ինչպես նաեւ դանակահարվել է 30 տեղից։

Ժանդարմերիան պարզել է, որ սպանվածի գրպաններում եւ տանն առկա մեծ քանակությամբ գումարն ու թանկարժեք իրերը չեն անհետացել, ինչը թույլ է տալիս պնդել, որ սպանությունը կարող է այլ դրդապատճառ ունենալ։  Արձակուրդային ավանը հսկող անվտանգության աշխատակիցները եւ ավանի ղեկավարները կանչվել են ժանդարմերիա՝ հարցաքննության։

source:News.am

 

 

 

 

 

 


 

06/08/2011

 

 

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հրաժարվում է Դինքի ընտանիքին փոխհատուցում վճարել100 հազար լիրա (70 հազար դոլար) համարելով, որ դրանով անտեղի կհարստանցի Դինքի եղբայրներին։

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը բողոքարկել է դատարանի վճիռը՝ պաշտպանական ճառում նշելով, թե իրենք Դինքի սպանության մեջ որեւէ մեղք եւ պատասխանատվություն չունեն։  Պաշտպանական ճառում պնդում է արվել, թե Դինքն իրենցից թիկնապահներ չի պահանջել, իսկ իրենք էլ դրա անհրաժեշտության մասին հետախուզական որեւէ տվյալ չեն ունեցել։

Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթհիյե Չեթինն այս ամոթալի պաշտպանական ճառն անընդունելի եւ տխրեցնող է համարել։


 

source:News.am

 

 


 

01/08/2011

Ապրիլ 24-ին հայազգի զինվոր Սեւակ Շահինին սպանած   Թուրքիայի Քվանչ Աղաօղլուն առաջին դատական նիստում ազատ է արձակվել:

Հաջորդ դատական նիստին դատարանը կլսի Սեւակի նշանածին՝ Մելանի Քումրույանին, ով պնդել է, որ մինչ սպանությունը Սեւակը խնդիրներ է ունեցել հրամանատարության հետ:

Ռազմական դատախազության կողմից պատրաստված մեղադրականում Քվանչ Աղաօղլուի համար պահանջվում է ընդամենը 9 տարվա ազատազրկում՝ «անփոթության հետեւանքով մարդ սպանելու համար»:

Հիշեցնենք որ 25-ամյա Սեւակն ավարտել էր Ստամբուլի տեխնիկական համալսարանի գեղեցիկ արվեստների ֆակուլտետը եւ ծառայության էր անցել Բաթման նահանգի Քոզլուքի շրջանում տեղակայված ժանդարմերիայի զորամասում։

Սեւակի զորացմանը մնացել էր 23 օր։  Ապրիլի 24-ի առավոտյան նա սպանվել է մեկ այլ զինծառայողի կողմից։  Սպանության հետ կապված ժանդարմերիան հայտարարել է, որ սպանությունը տեղի է ունեցել ծառայակից ընկերոջ հետ կատակ անելու ժամանակ, իբր, պատահաբար արձակված կրակոցից։ Սակայն Սեւակի ծնողները չեն հավատում այս տեսակետին եւ պահանջում են մանրամասն հետաքննություն իրականացնել։

Սեւակի թաղման արարողությունը տեղի է ունեցել ապրիլի 27-ին Ստամբուլում։

 

source: News.am

 


 

25/07/2011

 

Այսօր  News.am -ը տեղեկացրեց, որ Ստամբուլի անչափահասների գործերով 2-րդ դատարանը հրապարակել է «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթի դեմ դատական վճիռը։

 

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  դատարանը Սամասթին դատապարտել է 21 տարի 6 ամիս ազատազրկման՝ կանխամտածված սպանության համար եւ 1 տարի 4 ամիս՝ անօրինական զենք կրելու համար։ Ըստ այդմ, Սամասթի պատժիաչափը հասել է 22 տարի 10 ամսվա:

Նշենք, որ Օգյուն Սամասթի փաստաբանի դիմումի համաձայն՝  նրա գործը տեղափոխվել էր Ստամբուլի անչափահասների համար նախատեսված դատարան, քանի որ փաստաբանը հիմնավորել էր, թե սպանության պահին Սամասթը անչափահաս է եղել։

 

 


 

20/07/2011

Ամիսներ առաջ Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ Թուրքիայի երաժշտական առաջատար հեռուստատեսություններն ու TRT-նսկսել են ցուցադրել հայերեն տեսահոլովակ։ Հայազգի բանաստեղծ Հովհաննես Շիրազի ստեղծագործության հիման վրա նկարահանած «Նամակ» տեսահոլովակի  պրոդյուսերն է Օզքան Աքսուլարը, իսկ երաժշտությունը գործիքավորել է ստամբուլահայ հայտնի կոմպոզիտոր Մաժակ Թոշիկյանը։

Երգը կատարում է ստամբուլահայ Սիբիլ Փեքթորոսօղլուն, ով նախկինում երգել է «Սուրբ Վարդանանց» երգչախմբում, իսկ նախորդ տարի նոյեմբերին լույս էր տեսել նրա անունով «Սիբել» ալբոմը։   12 երգերից բաղկացած «Սիբել» ալբոմում ընդգրկված է նաեւ «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ», «Տեր ողորմյա» եւ «Կիլիկիա» երգերը, իսկ ալբոմի առաջին երգը «Նամակ»-ն է։ 

Ստամբուլահայ երգչուհին ցանկանում է Անիում երգել «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» երգը: «Այս հողերին պատկանող հայերենը պահպանելու համար ամեն ինչ անելու եմ։ Իմ երազանքն է՝ Անիի ավերակների մոտ երգել հայտնի «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» ստեղծագործությունը։  Երբ սահմանի բացման հարցը օրակարգում էր, մտածում էինք Կարս գնալ, սակայն այն մնաց»,-նշել է հայազգի երգչուհին։

Source: News.am

 

 

 


 

14/07/2011

 

Ցեղասպանության որբերը» վավերագրական ֆիլմը, որ ներկայացնում է ցեղասպանությունից հետո հայ որբերի ողբերգական ճակատագիրը, արժանացել է արծաթե «Թելլի» մրցանակի, որը մրցույթի բարձրագույն պարգեւն է: Այդ մասին գրում է «Asbarez»-ը:

Կարճամետրաժ ֆիլմում ներառված է սենսացիոն հարցազրույց Մորիս Միսակ-Կելեկչյանի հետ, ով բացահայտել է Անթուրայի մանկատան գաղտնիքը, որտեղ ցեղասպանությունից հետո թուրքացվում էին 1000 հայ որբեր:

Առաջին աշխարհամարտից հետո ավելի քան 150 հազար հայ երեխաներ որբ էին մնացել: Մերձավոր Արեւելքի օգնության կոմիտեն օգնություն էր ցուցաբերել ավելի քան 132 հազար հայ որբերի:

 

source: News.am

 

 

 


 

 

09/07/2011

 

Հայաստանում հուլիսի 8-19-ին կկազմակերպվի «Միջմշակութային ամառային համալսարան» ծրագիրը, որի նպատակն է միավորել եվրոպական տարբեր երկրների եւ հայ երիտասարդներին:Ծրագրի շրջանակներում Հայաստան են ժամանել 15 եվրոպական երկրների 20 երիտասարդներ։ «Ամառային համալսարան» ծրագիրն ավելի քան 20 տարվա պատմություն ունի, եւ իրականացվում է եվրոպական մոտ 40 երկրում:

Հայաստանում իրականացվող ամառային համալսարանի թեման է՝ «Միջմշակութային երկխոսությունը եւ եվրոպական ինտեգրացիան»:

Միջոցառման ընթացքում լինելու են տարբեր քննարկումներ, ներկայացումներ, համաժողովներ եւ ոչ ֆորմալ կրթական միջոցառումներ:

Նախատեսվում են ուղեւորություններ Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր: 

Ծրագիրը կազմակերպում է «Երեւանի եվրոպական ուսանողների ֆորում» ասոցիացիա» երիտասարդական հասարակական կազմակերպությունը (AEGEE-Երեւան) Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ:

 

source: News.am

 

 

 


 

09/07/2011

 

Ինչպես տեղեկացրեց   NEWS.am - ը մահացել է հայտնի գիտնական, իրավագետ , ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի ավագ գիտաշխատող, պրոֆեսոր Ռոբերտ Ավագյանը 72 տարեկան հասակում:

Ռ.Ավագյանի հոգեհանգիստը տեղի կունենա Երեւանի Սուրբ Հովհաննես եկեղեցում՝ հուլիսի 10-ին՝ ժամը 19-20-ին: Վերջին հրաժեշտը՝ հուլիսի 11-ին՝ ժամը 13-ին: Հուղարկավորության արարողությունը կկայանա Երեւանի Կենտրոնական գերեզմանատանը:


 

 


 

23/04/2011

Աշխարհի ցանկացած կետից կարելի է ծաղիկներ դնել

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում


Երկվանից գործում է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի վիրտուալ եռաչափ ինտերնետ տարբերակը: Ինչպես նշեց «Memcosoft» մայր կազմակերպության նախագահ Կարեն Մելիքյանը, www.genocide-museum.am կամ www.memcosoft.com/genocidemuseum կայքերի միջոցով ցանկացած մարդ աշխարհի ցանկացած կետից կարող է մտնել կայքէջ, վիրտուլ եռաչափ տարածքում շրջայց կատարել հուշահամալիրում և թանգարանում, ծանոթանալ թանգարանի հավաքածուի և ընդհանրապես Ցեղասպանության խնդրի հետ: Այցելուները
նույնիսկ կարող են ծաղիկներ դնել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Ի դեպ ավելի քան 24 ժամվա ընթացքում այցելուների թիվ կազմել է 580. նրանք  ինտերնետի միջոցով ծաղիկներ են դրել հուշարձանին և իրենց հարգանքի տուրքը մատուցել անմեղ զոհերի հիշատակին:

 

source : http://www.panorama.am

 


 


 

 

 




 

17/04/2011

Ծաղկազարդ

 

 

Ստրասբուրգի St Madeleine  եկեղեցում կկատարվի

պատարագ որի ավարտին կբաջանվեն օրշնված ուռենու ճյուղեր:

 

 




 

 

 

23/03/2011

YouTube կայքում բեռնվել է մի տեսահոլովակ, որում ճապոնական դպրոցի երգչախմբի սաները

փայլուն հայերենով կատարում են «Էրեբունի-Երեւան» երգը:

 

 


 

 

source: http://news.am/

 

 




 

 

 

08/03/2011

 

Շնորհավոր մարտի 8

 

ՇՆՈՀԱՎՈՐ ՄԱՐՏԻ 8,ՍԻՐԵԼԻ ԿԱՆԱՅՔ Եւ ԱՂՋԻԿՆԵՐ

 

1857թ-ի Մարտի 8-ին Նյու-Յորքի տեքստիլային ֆաբրիկայի բանվորուհիներւ երթ կազմակերպեցին քաղաքի փողոցներով` բողոքելով ցածր աշխատավարձի ու աշխատանքահին ոչ բարենպաստ պայմանների համար:

1910թ-ին Կոպենհագենում տեղի ունեցավ Կանաց միջազգային համաժողովը, որի ժամանակ հեղափոխական Կլարա Ցետկինը առաջարկեց նշել Մարտի 8-ը որպես կանանց պրոլետարական դասակարգի ծննդյան օր:

 

 

 

 

 

 

 



Comments (1)

1. ....... 07/11/2011

es zzvum em turqeric

Add a comment

You're using an AdBlock like software. Disable it to allow submit.

Make a free website with emyspot.com - Report abuse