Baghadratomser

 

 

 

Բաղադրատոմսեր

 

sources: 

recipes.am

 menu.am

 

 


Շոկոլադով բանան

Բաղադրություն

Բանան -2 հատ

Սեւ շոկոլադ - 100գ

Բոված պնդուկ-50գ

Փայտիկներ

 

Պատրաստման եղանակը

Բանանը բաժանել երեք մասի: Շոկոլադը հալեցնել մարմանդ կրակի վրա:

Բանաների վրա փայտիկներ անցկացնել, թաթախել շոկոլադի մեջ, այնուհետև վրան մանրացրած պնդուկ շաղ տալ: Դնել սառնարանում այնքան, մինչև շոկոլադը սառչի:

 

 

source: http://www.recipes.am

 


 

 

Խոզի Մսով Ճաշատեսակ

 

 

Բաղադրությունը

 

1 կգ. խոզի միս,
1 գլուխ սոխ,
2 պճեղ սխտոր,
1 հատ լոլիկ,
1 հատ կարմիր պղպեղ,
70 գր. քերած պանիր,
մաղադանոս, սամիթ,
սև պղպեղ, աղ, մի քիչ ձեթ:

 

 

 

Պատրաստման եղանակները

 

Տակդիրի մեջ լցնել մի քիչ ձեթ, որի մեջ էլ շարել խոզի կտրատված մսերը: Այնմուհետ վրան հերթականությամբ շարել, մանրացված սոխը, սխտորը, լոլիկը, բիբարը, կանաչեղենը, այս ամենը համեմել աղով և սև պղպեղով և վերջում ավելացնել քերված պանիրը: Եփել ջեռոցում 200 աստիճան ջերմաստիճանում այնքան, մինև միսը եփի:

 


 

 

Խոզի մսով և մակարոնով ուտեստ

 

 

Բաղադրությունը

 

1 կգ. աղացած խոզի միս (խաշած վիճակում),
400 գր. մակարոն (խխունջանման),
400 գր. լոլիկ,
300 գր. պանիր,
200 գր. սոխ,
ձեթ, աղ, պղպեղ:

Սոուսի համար`
1 լ. կաթ,
100 գր. կարագ,
100 գր. ալյուր,
աղ, պղպեղ:

 

Պատրաստման եղանակները

 

Մակարոնը եփել այնպես, ինչպես գրված է պատրաստման եղանակի մեջ: Սոխը մանրացնել, լոլիկը կեղևազրկել և կտրատել: Սոխառած անել, ավելացնել եփված խոզի միսը և տապակել մի քիչ: Այնուհետև ավելացնել լոլիկը, համեմել աղով, պղպեղով և եփել 15 րոպե:
Սոուսի պատրաստման համար, կարագը հալեցնել, ավելացնել ալյուրը և լավ խառնել, այնուհետև քիչ-քիչ ավելացնել կաթը խառնել և այսպես շարունակել մինչև եռալը:
Պանիրը քերիչով անցկացնել: Կաթսայի մեջ դնել մակարոնը, տարածել և ավելացնել սոուսի կեսը, այնուհետև վրան դնել մսի խառնուրդը, տարածել և ավելացնել մնացած սոուսը: Պանիրը շաղ տալ վրան և եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում, 20-25 րոպե:


Խոզի Միսը Լոբիյով

 

   Բաղադրությունը

 

350 գր կարմիր լոբի
150 գր սոխ
500 գր խոզի միս
3 հատ միջին մեծության լոլիկ
կանաչի
աղ, սև բիբար
բուսական յուղ

 

      Պատրաստման եղանակները

 

Լոբին սառը ջրով թրջել, թողնել 4 ժամ, ապա եփել մինչև պատրաստ լինելը: Խոզի միսը կտրատել: Մանր կտրատել սոխը, լոլիկներն ու կանաչին: Թավայի մեջ բուսական յուղ լցնել, ավելացնել սոխը, տապակել մինչև ոսկեգունելը, ապա ավելացնել միսը և տապակել մոտ 20 րոպե: Ավելացնել կտրատած լոլիկը, աղ ու բիբար անել և տապակել ևս 15 րոպե: Վերջում մսի վրա ավելացնել լոբին, խառնել, վրան կտրատած կանաչի լցնել և մատուցել:

 


 


 

 

            Կաթնաշոռով թխվածք

 

 

 

Բաղադրությունը

 

Խմորի համար`
4 ձու,
60 գր.շաքարավազ,
50 գր. սև շոկոլադ,
2 ճգ. ալյուր,
2 ճգ. կռախմալ,
3 ճգ. կակաո:

Կաթնաշոռի խառնուրդի համար`
250 գր. կաթնաշոռ,
50 գր. շաքարավազ,
50 գր. կոկոսի փաթիլներ,
1 ձու,
2 ճգ. ալյուր:

Գլազուրի համար`
120 մլ. կաթ
25 գր. կարագ,
100 գր. սև շոկոլադ,
50 գր. շաքարավազ:

 

Պատրաստման եղանակները

 

Խմորի համար վերցնել ձվերի դեղնուցը, վրան ավելացնել 30 գր. շաքարավազ և լավ խառնել, այնուհետև ավելացնել քերիչով անցկացված շոկոլադը: Ձվի սպիտակուցները հարել մնացած շաքարվազի հետ: Այն լցնել ձվի դեղնուցով պատրաստված խառնուրդի վրա, ավելացնել ալյուրը, կակաոն, կռախմալը և լավ խառնել: Այս զանգվածը լցնել տարայի մեջ և եփել ջեռոցում 175 աստիճան ջերմաստիճանով 25-30 րոպե:
Կաթնաշոռի խառնուրդի համար, ձուն հարել շաքարավազի հետ, ավելացնել կաթնաշոռը և մնացած բաղադրիչները:
Գլազուրի համար կաթը, շաքարավազը և կարագը դնել մարմանդ կրակին և եփել այնքան մինչև զանգվածը սկսի խտանալ: Ավելացնել շոկոլադը, լավ խառնել և վերցնել կրակից:

 


 

 

Կաթնաշոռով Տորթ

 

 

Բաղադրությունը

 

300 գր. կաթնաշոռ,
450 գր. թթվասեր,
շաքարի փոշի ըստ ճաշակի,
3 ճգ. ժելատին:

 

Պատրաստման եղանակները

 

Ժելատինը պատրաստել ինչպես գրված է պատրաստման եղանակում: Կաթնաշոռը քամիչով անցկացնել, ավելացնել թթվասերը, ժելատինը, շաքարի փոշին և լավ խառնել: Այնուհետև դնել ֆորմայի մեջ և դնել սառնարանում երեք ժամ: Սառելուց հետո ֆորման դնել մի քանի վայրկյան տաք ջրի մեջ, այնուհետև զգուշությամբ կաթնաշոռը դուրս հանել: Վրան լցնել անուշեղենի հյութ և զարդարել հատապտուղներով:

 

 


 

 

Կոզինախ

 

 

 

Բաղադրությունը

 

700 գր. ընկույզ,
0,5 կգ մեղր,
0,5 թեյի բաժակ շաքարավազ

 

Պատրաստման եղանակները

 

700 գր. ընկույզը սուր դանակով կտրատել, մաղել` թեփերից մաքրելու համար, թեթևակի բովել: 0,5 կգ մեղրը կես թեյի բաժակ շաքարավազի հետ եփել մարմանդ կրակի վրա, երբեմն-երբեմն խառնել այնքան ժամանակ, մինչև ստացված թանձրուկից մի կաթիլ գցեք սառը ջրի մեջ, կոնֆետի փայլ ունենա: Ընկույզը լցնել խորը կաթսայի մեջ, մեղրը շրջել վրան և գդալով լավ խառնել: Հետո ստացված զանգվածը շրջել թաց տախտակի վրա և թաց գրտնակով գրտնակել, մինչև ստացվի մատի հաստությամբ շերտ: Մի փոքր սառելուց հետո կտրատել:

 

 



 

Կոկոսով  ռաֆաելլո

                                                                                                                                 http://www.recipes.am/templates/images/recipes/1283538907_.jpg

 

Բաղադրությունը

 

350 գր. կոկոսի փաթիլներ,
1 տուփ խտացված կաթ,
1 հատ ձվի սպիտակուց,
50 գր. կաթնային շոկոլադ,
մի պտղունց աղ:

 

Պատրաստման եղանակները

 

Խտացված կաթը և կոկոսի փաթիլները միասին խառնել: Ձվի սպիտակուցները հարել աղի հետ, այնուհետև վրան ավելացնել վերոնշյալ խառնուրդը և փայտե գդալով խառնել: Այս զանգվածից փոքրիկ գնդիկներ պատրաստել և դնել տակդիրի մեջ (նախապես մեջ կալկա դնել): Եփել ջեռոցում 30-40 րոպե 120 աստիճան ջերմաստիճանում:

 


 

 

Հայկական փախլավա

 

 

 

Բաղադրությունը

 

400 գր. կարագ,
5,5 բաժակ ալյուր,
12 ձու,
2 բանկա թթվասեր,
1թգ. սոդա,
1թգ. քացախ,
2 բաժակ ընկույզ,
շաքարավազ

 

Պատրաստման եղանակները

 

400 գր. կարագը և 5,5 բաժակ ալյուրը լավ խփել մինչ¢ ստացվի համասեռ զանգված: 6 ձվի դեղնուց, 2 բանկա թթվասեր` 1թգ. սոդայով, 1 ճգ. քացախով և 1 ճգ. շաքարավազով լավ հարել և ավելացնել խմորին: Հունցել և բաժանել 3 գնդի:
Միջուկ.- 6 ձվի սիտակուցը և 2 բաժակ շաքարավազը լավ հարել, ավելացնել 2 բաժակ ընկույզ:
Թիթեղի վրա յուղ քսել, մի քիչ ալյուր ցանել, բացված մեկ գունդը դնել թիթեղի վրա, վրան լցնել միջուկից, բացել 2-րդ գունդը, դնել առաջին շերտի վրա, վրան նորից լցնել միջուկից, վրան ծածկել 3-րդ գնդով` վրան նորից լցնել միջուկ, ձու քսել և թխել ջեռոցում: Մոտ 5-10 րոպե սառչելուց հետո վրան լցնել 1 թեյի բաժակ մեղր և եռանկյունաձև կտրատել:

 


 

 

Ձմերուկի կոկտեյլ

 

 

 

Բաղադրությունը

 

Կիտրոնի հյութ — 10 մլ
Շաքարի սիրոպ — 10 մլ
Ձմերուկի սիրոպ /օշարակ/ — 10 մլ
Ձմերուկ — 200 գր
Ելակ— 30 գր
Ռեհան— 4 թերթիկ

Զարմանալիորեն թարմեցնող և վառ մրգային կոկտեյլ.
Կարելի է նաև ավելացնել մի քիչ շամպայն ալկոհոլային տարբերակ ստանալու համար

 

Պատրաստման եղանակները

 

Բաժակի մեջ լցնել աղացած սառույց, ավելացնել աղացած ելակ, մանր կտրատած ձմերուկ. ռեհանի տերևները
Վրան լցնել կիտրոնի հյութը, ձմերուկի ու շաքարի օշարակները:
Զարդարել ձմերուկի կտորով ու ելակով:

 

source : http://www.recipes.am

 


 

 

Միկադո

 

 

 

Բաղադրությունը

 

500 գր. կարագ,
5 ձու,
2 բաժակ շաքարավազ,
2 բաժակ թթվասեր,
1թգ. սոդա,
ալյուր,
2 տուփ խտացրած կաթ,
1 տուփ շոկոլադ

 

Պատրաստման եղանակները

 

100 գր. կարագը լավ հարել, 3 ձուն և 1 բաժակ շաքարավազը լավ հարել, ավելացնել 2 բաժակ թթվասեր` 1 թգ. սոդայով և այնքան ալյուր, որ ստացվի փափուկ խմոր: Բաժանել 7 գնդի:
Թխել առանձին-առանձին:
ԿՐԵՄ.- 2 տուփ խտացրած կաթը 2 ժամ եռացնել, 2 ձվի դեղնուցը 1 բաժակ շաքարավազով հարել: 400 գր. կարագը փափկեցնել, լավ հարել: Բոլորը միասին լավ խառնել, քսել շերտերին: Վրան քերել շոկոլադե սալիկ:

 


 

Շոկոլադով, ազնվամորիով Լինզեր տորթ

 

 

Բաղադրությունը

 

1բաժակ աղացած նուշ
1 թեյի գդալ աղացած դարչին
Մի պտղունց աղ
10 ճաշի գդալ փափկեցրած կարագ կամ մարգարին
2/3 բաժակ մաղով անցկացրած շաքարի փոշի
1 մեծ ձվի դեղնուց
Մեկ և կես բաժակ մաղով անցկացրած ալյուր
3/4 բաժակ մորու ջեմ
2 թեյի գդալ լիմոնի հյութ
1 բաժակ (6 ունցիա)Շոկոլադ (ցանկալի է NESTLE® TOLL HOUSE® Semi-Sweet Chocolate Morsels)
Շաքարի փոշի
Սահմանված ժամանակը
Նախապատրաստման ժամանակը` 1ժամ 30 րոպե
Եփելու ժամանակը` 45 րոպե
Սառեցնելու ժամանակը`3 ժամ 30 րոպե սառնարանում

 

Պատրաստման եղանակները

 

Տաքացնել ջեռոցը 175C
Փոքր թասիկի մեջ լցնել նուշն ու դարչինը: Հարիչի միջին չափսի ամանում հարել կարագը, շաքարավազն ու ձվի դեղնուցը: Աստիճանաբար ավելացնել ալյուրն ու նուշի խառնուրդը: Խմորի մեկ երրորդը գունդ անել :Տեղադրել յուղաթերթի մեջ : Դնել սառնարանում: Սառեցնել մոտ 30 րոպե:

Փոքր թասիկի մեջ ջեմն ու լիմոնի հյութը խառնել: Հալեցնել կտորները միկրոալիքային վառարանի համար նախատեսված ամանի մեջ ԲԱՐՁՐ (100%) հզորությամբ 1 րոպե: Կտորների մի մասը կարող են դեռ մնացած լինել նույն չափի: Եթե անհրաժեշտ է, ևս 10-15 վայրկյան միկրոալիքային վառարանում պահեք’ խառնելով, մինչ կտորները հալվեն: Ջեմի խառնուրդի վրա պտտեցնելով լցնել շոկոլադը: Տարածել խմորի վրա:

Սառնարանից հանել խմորի գունդը: Կտրտել 3/4 մատնաչափ 10 հաստ շերտիկների: Դանակով զգուշորեն յուրաքանչյուր շերտիկ դնել մորու խառնուրդի վրա : Մնացած շերտիկներն դասավորելով խաչաձև` տալ ցանցաձև տեսք; Պատառաքաղով շերտիկների եզրերը սեղմել:

Թխել 45 րոպե կամ մինչ բաց ոսկե դարչնագույն դառնալը: Լավ սառեցնել:

Վրան շաքարի փոշի ցանել: Սառեցնել առնվազն 3 և կես ժամ կամ մինչ լավ սառի: Տեղադրել սկուտեղի վրա, նախքան մատուցելը: 8 բաժին:

 


Բաղադրությունը

 

2 կարտոֆիլ,
1 դդմիկ,
1 լոլիկ,
1 սոխ,
1 քաղցր պղպեղ,
1 ճգ. ձեթ,
4 ձու,
50 մգ. կաթ,
50 գր. պանիր,
1 ճգ. խառը կանաչի,
աղ, սև պղպեղ:

 

Պատրաստման եղանակները

 

Կաթսայի մեջ լցնել ձեթ, այնուհետև մանրացված սոխն ու պղպեղը: Ավելացնել կարտոֆիլը շատ բարակ և կլոր -կլոր կտրատված, այս ամենը համեմել աղով, սև պղպեղով: Դդմիկը նմանապես բարակ կտրատել, և շարել կարտոֆիլի վրա, հետո շարել կեղևազրկված լոլիկը: Այն դնել միկրոալիքային վառարանում և թողնել 10 րոպե:
Ձուն հարել կաթի, մանրացված կանաչեղենի հետ և համեմել աղով, սև պղպեղով: Այս խառնուրդը լցնել բանջարեղենի վրա, ավելացնել քերիչով անցկացված պանիրը: Եփել միկրոալիքային վառարանում 10-15 րոպե: Բարի ախորժակ:

http://www.recipes.am

 


 

Աղցան Հայաստան


Պատրաստման եղանակը     
Թարմ վարունգները և լոլիկները կտրել բարակ, կլոր շերտերով և դասավորել ափսեի մեջ` հերթական շարքերով: Մեկ վարունգ բաժանել չորս մասի և տեղավորել աղցանի կենտրոնում: Վարունգների ծայրերին հագցնել բարակ կտրատած վարունգի կտորներից պատրաստված զանգակներ: Աղցանին լցնել աղ, զանգակներին սև պղպեղ շաղ տալ, ձևավորել մաղադանոսով և ռեհանով` դրանց փնջի ձև տալով:

Պարունակություն
100 գ. լոլիկի համար վերցնել 100 գր. վարունգ, աղ, պղպեղ, մաղադանոս և ռեհան` ըստ ճաշակի: Ավելացում՝ մեկ բաժին աղցանի համար վերցնել 5 գ. կանաչի, 3 գ. աղ, 0,1 գ.սև և կարմիր աղացած պղպեղ:

 

http://www.menu.am

 

 


 

 

Սմբուկով ու կիտրոնով աղցան 

Պարունակություն :     
150 գ. սմբուկի համար վերցնել 30 գ. ձեթ, 1/5 կտոր կիտրոն, 30 գ. լոլիկ, 25 գ. կանաչ պղպեղ, 20 գ. գլուխ սոխ, 10 գ. ձիթապտուղ, աղ, կանաչին ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակը :     
Ընտրել միահավասար սմբուկներ, բոլոր կողմերից խորովել ածուխի վրա (առանց կրակի) կամ եփել փռի մեջ, զգուշորեն հեռացնել կլեպը և դնել տաքացրած յուղով կաթսայի մեջ: Վրան լցնել աղ, կիտրոնի հյութ և տապակել այնքան, որ դառնա շագանակագույն, հետո նորից վրան լցնել կիտրոնի հյութ: Տեղափոխել ափսեի մեջ, վրան լցնել տապակելու ընթացքում առաջացած հյութը, ձևավորել կանաչ պղպեղի շերտերով (միջուկը մաքրած), հասուն լոլիկի կտորներով, գլուխ սոխի կլոր շերտերով և ձիթապտուղով (առանց կորիզի), վերջում ցանել մանրացրած կանաչի:

 

   

Դդումով և կոլոլակով ապուր

 

Պարունակություն     
125 գ. մսի համար վերցնել 160 գ. դդում, 35 գ. գլուխ սոխ, 10 գ. հալած յուղ, կես ձու, աղ, կանաչի, պղպեղն ըստ ճաշակի:.

Պատրաստման եղանակը     
Տավարի միսը առանձնացնել ոսկորից, աղալ մսաղացով: Մսին ավելացնել աղ, սև պղպեղ, մանր կտրատած սոխ և կանաչի (կարելի է նաև չորացրած), խառնել և ստացված զանգվածից ընկույզի մեծության գնդիկներ պատրաստել: Դդումի կեղևը և սերմերը հեռացնել, կտրել խորանարդիկներով՝ մսագնդիկների մեծության: Ոսկորներից արգանակ պատրաստել, քամել, դնել կրակի վրա, մեջը լցնել դդումի կտրած կտորները: Հետո ավելացնել մսագնդիկները, սոխեռած, թարմ թարխունի տերևներ, աղ և շարունակել տապակել մինչև դդումը և մսագնդիկները եփվեն:

 

source : http://www.menu.am

 

 


 

Մսով բաստուրմա


                                                                                                                                http://www.recipes.am/templates/images/recipes/1272277403_basturma.jpg

Բաղադրությունը

 

10 կգ. տավարի միս (առանց ոսկորի),
600 գր. սխտոր,
1 կգ. աղ,
500 գր. չաման,
աղացած կարմիր պղպեղ ըստ ճաշակի:

 

Պատրաստման եղանակները

 

Բաստուրման իրենից ներկայացնում է աղով ներծծված, լավ սեղմված, կծու համեմունքի (չաման) շերտով պատված և հետո չորացրած տավարի մսի կտոր: Մատուցում են որպես սառը խորտիկ` շատ բարակ շերտով կտրած:
Բաստուրմայի պատրաստման եղանակը: Տավարի մեջքի մասի փափուկ կտորներից կտրել 30 սմ երկարությամբ, 12 սմ լայնությամբ և 6 սմ հաստությամբ կտորներ: Մսի կտորները իրար կողքի դնել ամանի մեջ, վրան աղ լցնել, թողնել 2 օր, հետո մսի դիրքը փոխել այնպես, որ վերևի մասը մնա տակում և նորից թողնել 2 օր: Այնուհետև միսը թեթևակի լվանալ սառը ջրով և չորացնել փայտե վանդակաճաղերի վրա: Պատրաստի միսը շարքով դնել սեղանին, վրան ծակոտկեն կտոր փռել, կտորի եզրերը ձգել, վրան տախտակ դնել, իսկ վերջինիս վրա որևէ ծանրություն դնել: Թողնել 5 ժամ, հետո կտորը փոխել և էլի 12 ժամ թողնել այդպես: Լավ սեղմվելուց հետո մսի կտորները ամուր կապել թելով և կախել ոչ արևոտ տեղում 12 ժամ, որպեսզի չորանա (միսը շոշափելիս պետք է չոր լինի): Չամանի սերմերը լավ լվանալ և ծեծել: Սխտորը մաքրել և ծեծել: Չամանը, սխտորը, աղացած կարմիր պղպեղը խառնել և ջուր ավելացնել այնքան, որ ստացվի թթվասերի խտության զանգված: Չորացած մսի կտորները պատել պատրաստված մածուկի բարակ շերտով, շարել իրար կողք և 4 օր թողնել: Դրանից հետո միսը նորից վերը նշված մածուկով պատել, դնել ամանի մեջ և պահել 3-4 օր: Այս գործընթացը կրկնել 3 անգամ: Պատրաստի միսը հանել և չորացնելու համար 10 օր կախել ոչ արևոտ տեղում:


Քրչիկ՚

Պարունակություն :     
15 գ. բլղուրի համար վերցնել 100 գ. թթու կաղամբ, 20 գ. գլուխ սոխ, 15 գ. տոմատ, 15 գ. յուղ, 80 գ. կարտոֆիլ, աղ, պղպեղ, մաղադանոս` ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակը     
Մանր կտրատած սոխը տապակել կարագով, ավելացնել լվացած, ջրից քամված և մանրացրած թթու կաղամբ, շոգեխաշել` վրան քիչ-քիչ ջուր ավելացնելով: Հետո բանջարեղենին ավելացնել տոմատ, լավ խառնել և նորից շոգեխաշել 5- 7 րոպե: Առանձին եփված կտրատած կարտոֆիլը, բլղուրը արգանակի հետ ավելացնել բանջարեղենին և եթել: Քրչիկկը մատուցել վրան քաղցր կարմիր պղպեղ և մաղադանոս ցանած:


Իշխան` ձկնորսական ձևով

 

Պարունակություն   
200 գ. իշխանի համար վերցնել 50 գ. թարխուն, 50 գ. կանաչ սոխ, 6 գ. քարաղ:

Պատրաստման եղանակը    
Կաթսայի մեջ լցնել փոքր, լվացած գետի քարեր, լցնել այնքան ջուր, որ ծածկի քարերին և դնել կրակի վրա: Երբ ջուրը սկսի եռալ, լցնել մանրացրած քարաղ, 1-2 շարքով դնել փորոտիքը մաքրած և լվացած ձուկը` թեփուկներով : Կաթսան պինդ փակել և 18-20 րոպե վրա եփել` առանց ջրի, թույլ կրակի վրա: Իշխանը մատուցել տաք վիճակում. կանաչ սոխն ու թարխունը մատուցել առանձին:

 

source:http://www.menu.am

 


 

Սպաս

Պարունակություն


200 գ. մածունի կամ 500 գ. թանի համար վերցնել 6 գ. ալյուր, 25 գ. գլուխ սոխ, 10 գ. յուղ, 45 գ. բրինձ կամ ձավար, 6 գ. դաղձ, 14 գ. յուղ, աղն ըստ ճակի:

Պատրաստման եղանակը     


Ալյուրը հարել ձվի հետ: Մածունը լուծել ջրի հետ 1:1 հարաբերությամբ (խաշած բրնձի և ձավարի ջրով): Ձվով-ալյուրով խառնուրդին ավելացնել ջրով բացած մածուն և, անընդհատ խառնելով, եռացնել: Ավելացնել խաշած բրինձը` իր ջրով, սոխեռած, համեմ, դաղձ և եփել: Բրնձի փոխարեն կարելի է լցնել ձավար, իսկ մածունի փոխարեն` թարմ թան:

 


1293081554-1.jpg

 

 

Աղցան Ամանորյա Մոմեր 

                                                          Բաղադրությունը

 

8 հատ ծովախեցգետնի ձողիկներ,
1 տուփ եգիպտացորեն,
կես տուփ առանց կորիզի զեյթուն,
50-70 գր. խաշած բրինձ,
մայոնեզ:

Զարդարելու համար`
դեղին, կարմիր բիբար,
նռան հատիկներ,
մաղադանոս,
եգիպտացորենի հատիկներ, զեյթուն:


 

                                                      Պատրաստման եղանակները

 

Ծովախեցգետնի ձողիկները, զեյթունը մանրացնել:
1.ինը դնել մանրացված ծովախեցգետնի ձողիկները և մայոնեզ քսել ,
2րդ եգիպտացորենը և մայոնեզ քսել,
3րդ, զեյթյունը և կրկին մայոնեզ քսել,
4րդ խաշած բրինձը և աղցանը մայոնեզով պատել:

Զարդարել ինչպես պատկերված է նկարում: Կարող եք ցանկացած տեսակի աղցան զարդարել այս կերպ:

 

source: recipes.am

Comments (4)

1. julieta 29/01/2013

Shat lav kayq e ayn mardkanc hamar ovqer vochinch patrastel chgiten. Im dur@ shat ekav

2. lilit 07/11/2011

hamadzayn em edqan@ sarqeq nor eli uzeq

3. Lyalya 09/10/2011

cankali kliner aveli shat baxadratomser texadrvi saytum

4. PAYKAR 27/02/2011

HIYANALI E

Add a comment

You're using an AdBlock like software. Disable it to allow submit.

Make a free website with emyspot.com - Report abuse