Mer meceric

 

 

 

Մեր մեծերը

 

 

 




 

 

Մհեր (Ֆրունզիկ ) Մուշեղի Մկրտչյան

Mher (Frunzik) Mkrtchyan

նշանավոր հայ դերասան,ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի մեծ կատակերգու ,ծնվել է Գյումրիում 1930 թվականին։ Հայրը ծագումով մշեցի էր, իսկ մայրը՝ վանեցի։Գյումրիում սովորել է նկարչական ու երաժշտական դպրոցներում, միաժամանակ հաճախել էթատերական ինքնագործ խմբակ։ 1945-46 թթ-ին սովորել է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում, ավարտելուց հետո, 1947 թվականին ընդգրկվել է  նույն թատրոնի հիմնական խմբի մեջ։1953 թ․-ին նա տեղափոխվեց Սունդուկյանի անվան թատրոն,սովորում էր գեղարվեստաթատերական ինստիտուտում (ղեկավար` Վ. Վաղարշյան)։1959 թ․-ին ռեժիսոր Համասի Մարտիրոսյանը նրան հրավիրեց նկարահանվելու «01-99» կարճամետրաժ ֆիլմում:Բարձր մասնագիտացումը, կերպարին ազգային դեմք ու դիմագիծ հաղորդելու կարողությունը, էկրանի ճշմարիտ զգացողությունն ու շատ այլ հատկանիշներ Մհեր Մկրտչյանին հնարավորություն տվեցին դասվելու կինո արվեստի ինքնատիպ անունների շարքում։ Այդ ամենը հիանալի դրսևորվեցին Արսեն («Նվագախմբի տղաները»), Գասպար («Եռանկյունի»), Իշխան («Մենք ենք, մեր սարերը»), Հայրիկ («Հայրիկ»), Ամիրո («Նահապետ»), Գրիգոր աղա («Կտոր մը երկինք»), Զամբախով («Խաթաբալա») դերերում։Նա նկարահանվեց «Կովկասի գերուհին», «Այբոլիտ-66», «Միմինո», «Ալի բաբան և քառասուն ավազակները», «Ունայնություն ունայնության» ժապավեններում, որոնցում խաղացված դերակատարումները գնահատվեցին պետական բարձր պարգևներով։

source:http://hy.wikipedia.org/wiki/

 

 

     YouTube         - The Life Of Frunzik (Mher) Mkrtchyan - 1/5 (Rus     YouTube         - The Life Of Frunzik (Mher) Mkrtchyan - 2/5 (Rus      YouTube         - The Life Of Frunzik (Mher) Mkrtchyan - 3/5 (Rus     YouTube         - The Life Of Frunzik (Mher) Mkrtchyan - 4/5 (Rus     YouTube         - The Life Of Frunzik (Mher) Mkrtchyan - 5/5 (Rus

source: http://www.youtube.com/user/ArmenianArtists

     YouTube         - Mard ka...

 

 

 


 

Շահնուր Վաղինակ Ազնավուրյան

Charles Aznavur

նշանավոր ֆրանսահայ շանսոնյե,աշխարհահռչակ երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ,ծնվել է 1924 թ. մայիսի 22-ին, Փարիզում, հայ գաղթականներ Միքայել և Քնար Ազնավուրյանների ընտանիքում։ Համաշխարհային հռչակ է ստացել 1956-ին, Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։Շուրջ ութ հարյուր երգի հեղինակ է , այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Դրանց կատարողներից են՝ Էդիտ Պիաֆը, Լայզա Մինելին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Պլաչիդո Դոմինգոն, Հուլիո Իգլեսիասը, Շերը, Ջո Դասենը, Ռեյ Չարլզը և այլք։ 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ Գյումրիում կանգնեցված է Ազնավուրի արձանը, նրա անունով է կոչվում Երևանի հրապարակներից մեկը։

source: http://hy.wikipedia.org/wik

 Պաշտոնական կայք

 

 

Mourir d'aimer 

La Boheme

Emmenez-moi

 

 

 

 


 

 

Միսաք Մանուշյան

Missak Manouchian

հայ բանաստեղծ, ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ, հակաֆաշիստ և ֆրանսիայի ազգային հերոս ծնվել է 1906թ. Արևմտյան Հայաստանի Ադիյաման գյուղում: Հայրը զոհվել է 1915թ. Մեծ Եղեռնի ժամանակ, մայրը` գաղթի ճանապարհին։ 1925թ. տեղափոխվում էՖրանսիա, սկզբում Մարսել ապա` Փարիզ։ Կնոջ` Մելինե Մանուշյանի հետ մասնակցում է հակաֆաշիստական դիմադրության շարժմանը: 1943թ. Մանուշյանի գլխավորած խումբը մոտ 30 հարձակում են գործում գերմանական օկուպանտների վրա: 1943 թ. նոյեմբերին , Մանուշյանը ձերբակալվում և տանջանքների է ենթարկվում և երեք ամիս անց, 1944 թվականի փետրվար 21-ին , իր խմբի 21 անդամների հետ միասին մահապատժի է ենթարկվում։ Մանուշյանին հետմահու շնորհվել է Պատվո լեգեոնի շքանշանը։ Նրա և իր խմբի անունով անվանվել են փողոցներ և հրապարակներ Փարիզում, Մարսելում, Վալանսեում և Երևանում։

 

 

 

source:http://hy.wikipedia.org/wiki

 


 

   Arthur Meschyan

    Արթուր Մեսչյան

 

 

 

Արթուր (Արտաշես) Մեսչյանը ծնվել է 1949-ի, մարտի 3-ին, Երևանում

հայ ճարտարապետ, երգահան և երգիչ, իր «Առաքյալներ» խմբի հետ համարվում է հայկական ռոքի հիմնադիրներից մեկը:

1967-ին ընդունվելով Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ՝ Արթուր Ստեփանի Մեսչյանը (վոկալ, ստեղնաշարային, ջութակ) Լևոն Մելիքյանի (կիթառ) և Գրիգոր Նալբանդյանի (հարվածայիններ) հետ ստեղծում է «Առաքեալներ» խումբը։ Երգի բառերը գրում էր Արթուր Մեսչյանը կամ օգտագործում Էին Մուշեղ Իշխանի բանաստեղծությունները։ Խումբը մեծ ճանաչում է գտնում հայ երիտասարդության մեջ համերգների և համերգային ձայնագրությունների շնորհիվ (միակ օրինական «Ռեքվիեմ» ժողովածուն այդպես էլ լույս չտեսավ)։ Չնայած պետական օրգանների ճնշմանը՝ խումբը գործեց մինչև 1976 թ.:Իր երաժշտական միջոցներով և կատարողական հնարքներով, լինելով բիթ-խումբ, «Առաքեալները» չէին ձգտում կրկնել ուրիշ հանրահայտ խմբերին: Մեսչյանը մեկ տարի երգում է Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի երգչախմբում, որպեսզի ավելի խորը զգա հայ ոգին: 1974-1984թթ Արթուր Մեսչյանն աշխատել է Հայարդնախագիծ ինստիտուտում: «Զվարթնոց» օդանավակայանի (1981) նախագծի համահեղինակն է: Նրա աշխատանքներից են ՀՀ կառավարության շենքը (1985), Մատենադարանի նոր մասնաշենքը (1988-1989) և այլն:

1978-ին «Առաքեալներ»-ին հաջողվում է Հանրային հեռուստատեսությամբ, ուղիղ եթերով կատարել «Մարդակեր» երգը։

1984 թ-ին ռեժիսոր Ռուբեն Գևորգյանցի կողմից ստանալով Միքայել Նալբանդյանի մասին պատմող ֆիլմում գլխախավոր դերի հրավեր չի կարողանում հրաժարվել։

1989 թ Մեսչյանն ընտանիքով մեկնում է ԱՄՆ՝ Բոստոն, որտեղ ստեղծում է «Առաքեալներ-90» խումբը (Վահան Արծրունու և Գուրգեն Մելիքյանի հետ) և թողարկում 4 ալբոմ։

1996-ին Մեսչյանն ու իր խումբը ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համերգային շարքով ելույթ են ունենում Երևանի օպերայի դահլիճում: Մեսչյանը որոշ ժամանակ զբաղեցնում է Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը, այնուհետև վերադառնում ԱՄՆ:

2005-ին վերադառնում է հայրենիք ուր և զբաղվում է ճարտարապետությամբ։

 

 

 

 

     YouTube         - ?????? ??????? - ????? ??? ?? ?????????     YouTube         - ?????? ??????? - ????? ???? ????? (sayat nova )     YouTube         - Artur Meschyan - xul harachanq

source: http://www.youtube.com/user/MARIE1556?feature=mhum

 


 

Hpvhanes Ayvazovski

Հովհաննես Այվազովսկի

 

Aivazovsky self portrait 1874

 

Հովհաննես Կոստանդինի Այվազովսկի, ծնվել է Կոստանդին(Գևորգ).և Հռիփսիմե Այվազովսկիների ընտանիքում 1817թ.հուլիսի 17(29)-ին, հայազգի հանճարեղ նկարիչ,  ռուսական կայսրության պատվավոր ծովակալ: Ռուսաստանի կայսերական ակադեմիայի անդամ, համաշխարհային համբավ ունեցող նկարիչ, ապրում և աշխատում էր Ղրիմում, առավել հայտնի է իր ծովանկարներով, որոնք կազմում են նրա գործերի կեսից ավելին։ Այվազովսկին համարվում է բոլոր ժամանակների ամենամեծ ծովանկարիչներից մեկը:

 Հայտնի է նաև, որ պատանի Այվազովսկու նկարչության առաջին ուսուցիչը եղել է գերմանացիների գաղութում բնակվող նկարիչ Յոհան Լյուդվիգ Գրոսը, որի տված երաշխավորագրերով էլ նա ներկայացել է գեղարվեստի ակադեմիա։ Այվազովսկին Պետերբուրգ է ժամանել 1833թ. օգոստոսի 28–ին։1835 թ.«Ծովը Պետերբուրգի մատույցներում» և «Օդը ծովի վրա» բնանկարների համար արժանացավ արծաթե մեդալի և նշանակվեց ֆրանսիացի մոդայիկ բնանկարիչ Ֆիլիպ Տաների օգնական։

Նրա առաջին կինը՝ Յուլիա Յակովի Գրևսը, անգլուհի էր, ռուսական ծառայության մեջ գտնվող շտաբս-բժշկի դուստր։ Նրանք ունեցան 4 դուստր՝Ելենա, մարիա, ալեքսանդրա և Ժաննա։ Ամուսնությունից 12 տարի անց Յուլիա Գրևսը բաժանվեց ամուսնուց այն պատճառով, որ նա չէր ուզում ապրել մայրաքաղաքում։ Ամուսնալուծությունը պաշտոնապես ձևակերպվեց 1877թ․։ Երկրորդ կինը Աննա Նիկիտայի(Մկրտչի) Սարկիսովա-Բուռնազյանն էր, որին նկարիչը տեսավ վերջինիս ամուսնու՝թեոդոսիացի նշանավոր առևտրականի թաղման ժամանակ՝1882թ.։ Երիտասարդ այրու գեղեցկությունը անմիջապես գրավեց նկարչին։ Մեկ տարի անց նրանք ամուսնացան։ Թեոդոսիայի պատկերասրահում պահպանվում է Աննա Բուռնազյանի դիմանկարը՝ նկարված Այվազովսկու ձեռքով։

Այվազովսկին մահացել է 82 տարեկան հասակում,1900 թ.մայիսի 2–ին։ Մահից անմիջապես առաջ ավարտել է «Ծովածոց» նկարը, իսկ հենց մահվան օրը սկսել է նկարել«Թուրքական նավի պայթեցումը» կտավը, որը մնացել է անավարտ։ 

 

Իններորդ ալիք

Հովհաննես Այվազովսկու ամենահայտնի նկարներից մեկը։ Ստեղծվել է 1850 թվականին։

Գեղանկարիչը պատկերել է ալեկոծ ծովը և նավաբեկյալ մարդկանց։ Արևի շողերը լուսավորում են հսկայական ալիքները; Նրանցից ամենամեծը՝ իններորդ ալիքը, սպառնում է խորտակել մարդկանց, որոնք փորձում են փրկվել խորտակված նավի կայմից կառչաց։

Aivazovsky ivan the ninth wave   

 

wikipedia.org

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 

 


 

 

 

 

 

 

Comments (2)

1. Romik 12/07/2012

Xndrum em estex avelacreq nayev Hovhannes Ayvazovsku kensagrutyun@

2. Andranik Asryan 08/12/2011

.........

Add a comment

You're using an AdBlock like software. Disable it to allow submit.

Make a free website with emyspot.com - Report abuse