Sona Archuneci

Le violet

 

Le passport violet indique que vous etes un pti hacker vous savez voler des pass a tout va et vou ne faite que ca pour vous amuser et recuperrer des infos et tout ca sans ce faire prendre (c'est tres bien il faut continuer )

ATTEN= Tout hack en vers chakerclub et severement sanctione

 

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ -Սոնա Արշունեցի


1947

Ծնվել ու մեծացել եմ գաղթականի ընտանիքում, ընտանիք, որ երկու անգամ է ապրել մահվան սարսափը, առաջինը՝ 1915-ին, երբ տատիս երեք եղբայրներին բարբարոս թուրքերը հարյուրավոր հայերի հետ այրեցին մարագներում, երեք տարի նրանք Օսեթիայում ապրելուց հետո հողի կարոտը քաշում է, կարծելով, թե թուրքը խաղաղվել է, նորից գնում են Ղարս իրենց տուն-տեղին, բայց չարաչար սխալվում են, ընդամենը ամիսներ հետո 1918-ի գարնանը թուրքը կիսատ թողածը նորից է շարունակում:




ԽՂՃԻ ՍՈՎ


Խղճի սովն է աշխարհը տիրել
Ու մարդը մարդու կոկորդն է կրծում
Ասես կատաղած գազան է դարձել
Արյան ծարավ է ու չի հագենում.
Գազանը միայն իր փորն է լցնում
Նրան էլ ոչինչ պետք չի աշխարհում,
Իսկ մեր այրերն անկուշտ ու դաժան
Գայլեր են հագած դիմակներ գառան...
Մեկը՝ գանձեր է դիզում անհամար,
Մյուսն՝ իր դիրքն ու աթոռը հարմար...
Ա՛յս է մեր կյանքը, այսքա՛ն անարդար
Ո՞վ է մտածում քաղցածի համար:
Մեկ անգամ ենք լոկ աշխարհ գալիս
Ու ոչ ոք ոչինչ իր հետ չի տանում.
Պատասխան տվեք միայն մի՛ հարցիս,
Այսքան արյունն ինչո՞ւ եք թափում.
Աշխարհի գանձն աշխարհինն է միշտ
Հյուր ենք բոլորս այս փուչ աշխարհում
Բա՛վ է աշխարհը սփռեք մահ ու վիշտ
Խղճի սով է ձեր բիրտ հոգիներում...


ՄԱՀԻՑ ԶՈՐԵՂ

Կյանքում մահից չկա դաժան բան,
Բայց ես չեմ վախում այդ մահ կոչվածից
Մահը իմ վշտից դաժան չի այնքան
Վիշտ, որ չեմ կարող պոկել իմ սրտից
Դաջվել է այնտեղ իմ ծնված օրից
Ու դարձել միակ իմաստն իմ կյանքի,
Այրվում եմ անհաս-անհաս կարոտից՝
Պապերիս երկրի՝ այգեստանների:
Ես երգ ու պարով մահը կընդունեմ
Թեկուզ հենց այսօր, թեկուզ այս պահին,
Միայն թե ուխտս - ուխտս կատարվեր
Ազատ տեսնեի ես սարը Մասիս:
Հանկարծ թե իղձս թաղեն հողի տակ,
Հողն էլ չի կարող բերանս փակել,
Իմ սրտում դաջված վիշտը անհատակ
Հանդերձյալ կյանքն էլ չի կարող կոծկել
Պահանջատերն եմ պապերիս երկրի
Ո՛չ առաջինն եմ, ո՛չ էլ վերջին.
Լինի հանդերձյալ, լինի այս կյանքում,
Հայ դատնե է միայն իմ կարոտ սրտում:
Գիտցե՛ք, աշխարհում մի հայ էլ մնա
Հայոց եղեռնը նա չի մոռանա
Նա չի մոռանա սուրբ սարը Մասիս,
Ծովից ծով ձգվող հողը պապերիս...


ՆՈՒՅՆՆ Է ԱՇԽԱՐՀԸ


Նույնն է աշխարհը՝ կույր ու անհոգի,
Ինչպես անցյալում՝ դարասկզբին,
Երբ թուրքն էր լափում արյունը հայի
Ուզում էր ջնջել երեսից երկրի
Հայ տառն անգամ ու շունչը հայի.
Մորթեց, թալանեց, որ նրան տիրի,
Մի կետ մնացինք ծովից ծով երկրից
Փյունիկի նման ծխացինք վշտից,
Բայց մենք հառնեցինք մեր մոխիրներից.
Այսօր էլ նույնն է, նույնն է աշխարհը
Դիտողի դերում՝ լուռ, ինչպես քարը,
Իսկ արյունը հոսում է անվերջ
Արյան ծով է, մենք էլ նրա մեջ.
Արթնացեք մարդիկ խորը թմբիրից,
Արթնացեք եւ դուք, որ ձեր ձեռքումն է
Ղեկն աշխարհի, դուք արյան ծարավ,
Տարված ձեր շահով, դուք իսկը դահիճ
Աշխարհը քաոս դարձրիք իրավ.
Ուշքի եկեք շուտ, ընկել եք ճահիճ
Ձեր ձեռքով անմեղ արյունն է հեղվում
Այսօր արաբի, իսկ վաղը թե ո՞ւմ...
Ուժեղը միշտ էլ ճիշտ է ու հաղթող
Վա~յ նրան, ով թույլ է ու անկարող...
Նույնն է աշխարհը՝ կույր ու անհոգի
Ինչպես անցյալում թուրքը տմարդի
Թափում էր, լափում արյունը հայի,
Իսկ աշխարհն էր լոկ դերում դիտողի...



ԳՆԱՆՔ, ՀԱՅԵՐ

Մեկ-մեկ ինձ-ինձ միտք եմ անում
Ա՞յս է վերջը մեր փուչ կյանքի.
Ազգս է մեռնում օտար հողում
Ձուլվում այլոց բյուր ազգերի
Նմանվել եմ այն թխսկանին,
Որ ձագերին շուրջն հավաքած
Դեգերում է մայրամուտին,
Ծով կարոտը սրտում թառած.
Գնա՛նք, հայեր, թող հողմը մեր
Մեր գալուստից հավերժ ցնծա
Ու Մասսի սիրտն էլ ծեր
Մեր ջերմությամբ թող ջերմանա...


ՍՐՏԻՍ ՎԵՐՔԸ

Իմ մեջ գարնան հովեր ունեմ
Դեռ չծնված երգեր ունեմ
Ու իմ սրտի մի անկյունում,
Թաքուն պահած վերքեր ունեմ,
Իմ մեջ կարոտ ունեմ մի լուռ,
Հողս է դարձել ծովից մի բուռ
Ազգս ծվեն-ծվեն արվել,
Աշխարհով մեկ է սփռվել,
Իմ մեջ զայրույթն է ցասումի
Ու վրեժի ծարավը խենթ
Իմ մեջ ոխն է իմ պապերի
Խաչքարերն անձեռակերտ
Իմ մեջ հավատն է գալիքի
Փուչ, անօրեն այս աշխարհում
Հանձնում եմ լոկ աստծո դատին,
Չարին չկա երբեք ներում


ՎԻՇՏՍ ԹԱՂԵԼ ԵՄ

Ամենքին ժպիտս չեմ շաղել
Վիշտս սրտումս եմ թաղել
Աչքերս գաղտնի եմ ցողել,
Հաճախ է սիրտս ցավից վարարել.
Վիշտս չէր տանի սար ու քարն անգամ,
Բայց ես ուժ գտա իմ մեջ մոգական,-
- Ամեն ինչ իրեն վերջալույսն ունի
Չարժե երեւալ տեսքով խղճուկի,
Այս ըմբռնումով մարդը պիտ ապրի,
Այլապես կյանքը կդառնա դժոխք
Կարեկցանք հայցող հայացքների տակ.
Ո՞ւմ դեմ բարձրացնենք մեր ձայնը բողոք
Աստծո դրվածքն այս է բովանդակ:


ԼՌՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ

Ուզում եմ բերանս կոծկել, չխոսել,
Լռել ու լուռ էլ գնալ աշխարհից,
Բայց լռությունից ո՞վ է օգտվել.
Հոգնել եմ նաեւ կեղծ լռությունից.
Փոթորիկ է սրտումս, գիտցե՛ք,
Մրրիկ ու հողմեր իրար միաձույլ
Ապստամբ մտքիս կծիկը քանդեք,
Բերանս փակել մի՛ փորձեք իզուր.
Լռե՞լ, բայց ինչքա՞ն, մինչեւ ե՞րբ, ասեք,
Իմ մեջ ինձանից ես դուրս եմ գալիս
Գոնե թող թղթին հանձնեմ զայրույթս,
Միգուցե այսպես խաբեմ մտքերիս:
Ինչքա՞ն, ինչքա՞ն լռեմ, համբերեմ
Լռելն էլ իրեն գինն ունի ավաղ
Ավերված սրտիս ինչպե՞ս համոզեմ,
Որ ժպտա շինծու, բայց հանգչի դանդաղ
Ա~խ, կուզեմ լինեմ կույր ու անհոգի
Թշվառին, խեղճին չտեսնելու տամ
Անհոգի, անսիրտ կողքովը անցնեմ
Թե մեկ էլ նորից, նորից աշխարհ գամ
Այդ ինչ եմ ասում ես՝ երեսպաշտս,
Կարո՞ղ է արդյոք ես ցնորվել եմ,
Էլ ինչիս է պետք նման ապրելս
Մեռնելը լավ չի՞, քան թե հարմարվեմ.
Քանի մտքերս չեն լքել դեռ ինձ,
Քանի շնչում եմ, կենդանի եմ՝ կամ,
Ձայնս չեն կարող խլել ինձանից,
Չեմ լռի իմ մահիճում անգամ:


ԱՇԽԱՐՀԻ ՀԱՄԸ

Սիրո խոսքեր շատ եմ լսել
Որ շշնջան իմ ականջին,
Բայց ցնորք է միշտ թվացել
Հրաշք սերն իմ առաջին
Չեմ տենչացել ուրիշ մի սեր,
Ես իմ սիրով եմ ուրախ
Թիթեռի պես չեմ թռչկոտել
Ծաղկից ծաղիկ, աջ ու ձախ
Հավատարիմ եմ միշտ եղել
Ու վայելել սերն իմ միակ,
Դավաճանին խարազանել.
Սերը չի սիրում խարդավանք
Սերը Աստծո տված զարդն է
Համն է արար աշխարհի,
Առանց սիրո կյանքն ունայն է,
Մութ գիշեր է տաղտկալի:
Փայփայեցե՛ք սերը, մարդիկ,
Որ սերը սեր միշտ ծնի
Ա՛յս է կյանքի միակ գաղտնիք,
Ու թալիսմը հավերժի:


ՍԻՐԱՅԻՆ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ՀՐԱՇՔ ՏԵՍԻԼՔԻ

Մի ամբողջ կյանք միասին անցանք
Այսպես էլ ոչինչ - ոչինչ չհասկացա
Ես քեզ սիրեցի ամբողջ էությամբ,
Պատասխան երբեք-երբեք չստացա.
Անիմաստ ու փուչ իմ կյանքն անցավ
Տվայտանքներով լի ու անպատասխան
Ճակատագրի հետ լուռ հարմարվեցի,
Ա~խ, խաբված էի չարաչար, դաժան
Դու ծախել էիր, ծախել ուրիշին
Գարունները մեր ջերմ սիրով լցված
Այսօր մենակ եմ, անտեր, մոլորված
Ծով հուշերն են լոկ իմ սրտում ծյուրված
Թարմ են հուշերս, թարմ են ու այրող
Քայլում եմ ճամփով մեր այգին տանող
Իմ առաջին սիրով ես տարված
Կարոտն է բերել քաղցր հուշ դարձած
Ահա՛ մեր բարդին, մեր սիրո վկան
Մեկ էլ աստղերն անհուն երկնքի
Երբ սիրտս էր դողում տերեւի նման
Մեր տաք համբույրից մատաղ շուրթերի:
Մինչեւ այսօր էլ դեռ փայփայում եմ
Չխունացող միակ սերն իմ կյանքի
Բարդուն ես հենված դեռ սպասում եմ
Սպասում եմ հրաշք տեսիլքի
Այս հույսն է միայն ինձ պահում այսօր
Գիտե՛մ, դու կգաս գլխահակ մի օր
Թեեւ անհաս ես, ինձանից հեռու,
Երբե՛ք չի մարել հավատն իմ հոգու:


ՀԱՅՐ ԻՄ

Պարտական եմ քեզ
Հայր իմ սիրասուն
Պարտական եմ քեզ
Ես իմ գոյությամբ
Ամբողջ էությամբ
Անսահման սիրով,
Իմ նվիրումով,
Մտքի թռիչքով,
Որ ստացել եմ
Քեզնից գեներով
Պարտական եմ քեզ:
Պարտական եմ քեզ
Ես իմ բարությամբ
Հավատարմությամբ
Մարդկանց սիրելու
Իմ կարողությամբ
Պարտական եմ քեզ
Հայր իմ արդար
Սրբություն իմ վես
Իմ հոգու տաճար
Այսօր դու չկաս
Մենակ եմ անտեր,
Սիրտս է ավեր
Կարոտն է խեղդում
Կարոտը ձայնիդ
Խոհուն հայացքիդ
Թվում է ահա
Ուր որ է կգաս,
Թեեւ հեռու ես
Ինձանից, անհաս
Փնտրում եմ հայր իմ
Փնտրում ամենուր
Փնտրում եմ մոլոր
Հայր իմ, հայր իմ
Հայր իմ թանկագին
Չունեմ այս կյանքում
Քեզնից մտերիմ.
Հեկեկում եմ լուռ
Գլուխս դրած
Քո հողաթմբին
Դու շիրմաքարիդ
Նկարից թաքուն
Մազերս ես շոյում
Նայում եմ երկար
Ժպտացող դեմքիդ
Համբուրում եմ լուռ
Նկարդ արդեն
Դարձած քարեղեն
Խոր հոգոց քաշում
Կամաց շշնջում
- Ինձ հետ ես, հայր իմ,
Քնած թե արթուն,
Իմ խոհերի մեջ
Ու ոչ մի ուժ ինձ
Չի կարող զատել
Քեզանից երբեք
Անբաժան ենք մենք
Հար ու հավիտյան
Հայր իմ, հայր իմ
Հայր իմ, իմ անգին
Հայր իմ թանկագին:
Comments (1)

1. Marine Vahradyan (link) 17/01/2011

այս բանաստեղծությունները կարդալուց հետո չգիտեմ թե ինչու,(բայց զգում եմ, թե ինչու) ցանկություն առաջացավ նկարել հեղինակի հոգու ոգեղենությունը-այնքան ոգեզմայլ ծիրանի ու կապույտի, դեղինի ու վարդագույնի ,հազարամյակներից բխող ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻ գունային դաշտում, որից երկնում է ՀԱՅԻ ՈԳԻՆ

աաախ տվեք ինձ քախցր մի քուն հեռուները սլանամ , տեսնեմ...

Add a comment

You're using an AdBlock like software. Disable it to allow submit.

Make a free website with emyspot.com - Report abuse