Yexiche Charenc

¤¤¤¤¤

 

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ-ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ


1897- 1937


1897, 01 մարտ (նոր տոմարով՝ 13 մարտ), Կարս - Ծնունդը՝ ըստ “Չափաբերական մատյանի”: Հայրը՝ Աբգար Մարգարի Սողոմոնյան, մայրը՝ Թեկղե Ավետիքի Միրզայան: Դավանանքը՝ հայ լուսավորչական:

Ծնողները ծագումով Մակուից էին, այդ իսկ պատճառով նա եւս երբեմն իրեն մակվեցի է համարել՝ “Հայրենիքս է Խանի Մակուն”, “Բանաստեղծ՝ ծնված Մակու քաղաքում”: Սողոմոնյանների ընտանիքը 1883-ին Մակուից գաղթել է Կարին (Էրզրում), այնուհետեւ այնտեղից՝ Կարս: Նշանակվում է Հայաստանի Հանրապետությանհանրային կրթության եւ արվեստի նախարարության հատուկ հանձնարարությունների կոմիսար: 1937, 24 հուլիս - Մեկնում է Ծաղկաձոր՝ գրողների տան կացարանից վտարված ընտանիքին Երեւան փոխադրելու համար: Զայրալից խոսքեր է նետում իր ընտանիքը այդ վիճակի հասցնողների հասցեին: Նրա արարքը գնահատվում է որպես խուլիգանություն եւ վիրավորանք՝ հասցված ՀԿ(բ)Կ ու ԽՍՀՄ ղեկավարությանը:
1937, 26 հուլիս - ՀԽՍՀ ՆԳԺ կոմիսար Մուղդուսու ստորագրությամբ լրացվում է օրդեր՝ Չարենցին ձերբակալելու եւբնակարանը խուզարկելու համար : Նույն օրը ՀԽՍՀ ՆԳԺԿ 4-րդ բաժնի կողմից ձերբակալվում է:
1937, 6 հոկտեմբեր - Բանտից նամակ է հղում կնոջը. “Ամուր եղիր, հարազատս,- եթե նույնիսկ փողոց գցեն: Չէ որ միայն մենք չենք տառապում, այլ շատ շատերը, նույնպիսի մարդիկ, իմչպես մենք ենք”:
1937, 27 նոյեմբեր - Առավոտյան ժամը 7-ին վախճանվում է Երեւանի բանտի հիվանդանոցում: Դրան նախորդել էր ծանր հիվանդությունն ու օրեր շարունակ տեւած անգիտակից վիճակը: Հաջորդ օրը կատարում են դիահերձում, ըստ որի՝ բազմաթիվ հիվանդությունները հասցրել էին “օրգանիզմի ընդհանուր հյուծման”, ինչն էլ, ըստ պաշտոնական կարծիքի, վերահաս մահվան պատճառ է հանդիսացել:

 





Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արեւահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բո՛ւյրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում:
Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արեւն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սեւ
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում:
Ո՛ւր էլ լինեմ - չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր -
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան-յա՛րն եմ սիրում:
Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա.
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա.
Աշխա՛րհ անցի՛ր՝ Արարատի նման ճերմակ գագաթ չկա.
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում:


Մահվան մեջ - սեր, սիրո մեջ - մահ...

Դու - հողմային մշուշ ու մահ,
Դու - կրակի դուստր բարի,-
Քե՜զ է կանչում սիրտս հիմա,
Քեզ է կանչում սիրտս` արի՜:
Հասե՜լ է փառքդ արդեն վառ
Մինչև Հաբաշ ու Հնդուչին.
Քե՜զ եմ նետում եղբայրաբար
Իմ արյունի ճիչը վերջին:
Բո՜րբ աչքերիդ նայվածքը թող
Արյունոտե սիրտս հիմա -
Եվ թո՛ղ տեսնի սիրտս վառվող
Մահվան մեջ - սեր, սիրո մեջ - մահ...


ՄՈՐՍ ՀԱՄԱՐ ԳԱԶԵԼ

Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին,
Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին:
Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին
Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին:
Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն,
Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին:
Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց,-
Ո՞ւր է արդյոք հեռացել, մայր իմ անուշ ու անգին:
Ո՞ւր է արդյոք հիմա նա, ո՞ղջ է արդյոք, թե մեռած,
Եվ ի՞նչ դռներ է ծեծել, մայր իմ անուշ ու անգին:
Եվ երբ հոգնած է եղել, - երբ խաբվել է սիրուց -
Ո՞ւմ գրկում է հեծեծել, մայր իմ անուշ ու անգին:
Մտորում ես դու տխուր, - օրրում է թթենին
Տխրությունը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին:
Եվ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մեկ-մեկ
Քո ձեռքերի վրա ծեր, մա՜յր իմ անուշ ու անգին...

երգ է կարծես այս կյանքը մի

Գորշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.
Ինչ-որ մեկի սրտում բացված- վերք է կարծես այս կյանքը մի.
Եվ ո՞ւմ համար- էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգե հիմի
Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով:

Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի-
Ես- հաշմանդամ ու խելագար ու հավիտյան վտարանդի՜
Դեպի երկինք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի-
Իմ բարձր, հին ու աստղային երազների ճանապարհով...

Ու էլ ամե'ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա'չքս հեռուն.
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում-
Ասե'ք նրան՝ Չարենցն ասավ- մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ...


Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարեւի


Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարեւի,
Ու՞մ հոգեհամբույր խոսքը կլսեմ:
Որազում՝
Երգում եմ նրա տագնապները խոր -
Եվ թվում է ինձ աշխարհի մուժում,
Որ ի՛նձ եմ երգում, կյանքս մենավոր: - -
Ողջո՜ւյն քեզ, անհայտ, անծանոթ ընկւ՞մ ուրախացած դեմքը կարեւի՝
Բարեկամական հրճվանքով վսեմ:
Ո՞վ կհամբուրի, ո՞վ կհեկեկա,
Ո՞վ կհիանա անսուտ հրճվանքով:
ուցե աշխարհում, դուրսը մեկը կա,
Որ ապրում է իմ անուրախ կյանքով:
ուցե իմ սրտում, երգերում իմ մութ,
Խոսքերում՝ ասված իմ հոգու մասին -
Հեռավոր մեկի անրջանքն եմ սուտ՝
Նետված աշխարհի անսուտ երազին:
ուցե՝ ապրելով նրա եեր,
Խաղաղությո՜ւն քեզ, հեռավոր եղբայր.
- Ողջո՜ւյն ձեզ վաղվա չծնված կյանքեր:
- Ես՝ եղբայրորեն ու մտերմաբար՝
Ողջունում եմ ձեզ անցած խավարի
Իմաստուն, տխուր ժպիտով բարի ...


Առավոտ


Իմ անցած օրերի պես,
Հնացած օրերի պես,
Ես արդեն հեռացել եմ
Հնացել եմ ես:
Ես արդեն հնացել եմ
Ես արդեն հիմա ծե´ր եմ,
Հեռացել ու անցել եմ _
Ծերացել եմ ես:
Բայց այս վառ օրերի մեջ,
Երբ հողմերն աղմկում են,
Աղմկում ու երգում է
Անցած սիրտը իմ.
Ես արդեն հիմա ծե´ր եմ,
Ինձ կարծես հմայել են,
Եվ իմ իմ սիրտը պահել է
Կրակները հին:_
Ախ, գիտեմ, որ այդ դո´ւ ես,
Որ այդպես հմայում ես,
Հմայում ու նայում ես
Օրերում այս հուր:
Դու անուշ կարկաչում ես,
Դու կանչող մի հնչյուն ես,
Կարկանչում ու կանչում ես,
Չգիտեմ, թե ո՞ւր:
Եվ հիմա ես լսում եմ,
Որ վերջին երազում իմ
Քո կարոտն սկսկում է
Իմ հոգին հուզել_
Ես կարծես ծերացե´լ եմ.
Ծերացել ու դարձել եմ
ՈՒ նորից երազել եմ
Կարոտանք ու սեր...


Մենք բոլորս

Մենք բոլորս, որ գնում ենք մենակ, տրտում,
Որ գնում ենք խանութներում գինի ու հաց,
Որ փնտրում ենք անկարելի մի խնդություն,
Բայց չենք գտնում՝ վազքով տարված ու զբաղված.-
Մենք բոլորս, որ, հոգնաբեկ, չենք նայում վեր -
Մոռանալով աշխարհային չարը, բարին՝
Տրտո՜ւմ կօրհնենք մի իրիկուն օրերը մեր -
Ու կնայենք Հարդագողի ճանապարհին...
1917


ՀԱՐԴԱԳՈՂԻ ՃԱՄՓՈՐԴՆԵՐԸ


(Սիրելի Վիվանին)

Հարդագողի ճամփորդներ ենք մենք երկու՝
Երկու ճամփորդ՝ պատառոտած շորերով:
Ու սիրել ենք տրտմությունը մեր հոգու՝
Անրջական կարոտներով ու սիրով:

Մենք սիրել ենք տրտմությունը մեր հոգու՝
Անրջական ինչ-որ կարոտ, ինչ-որ սեր:
Ու սիրում ենք առավոտից իրիկուն
Ճամփա երթալ - ու հավիտյան երազել:

Աչքերիս մեջ մենք պահել ենք երկնային
Ճամփաների հեռուները դյութական -
Ու անցնում ենք ուղիներով երկրային,
Ուր բյո՜ւր մարդիկ երազեցին ու չկան:

Մշուշի պես մեր մանկությունը անցավ՝
Գորշ, անարեւ, անմխիթար մանկություն:
Զառանցանքի պես մանկությունը անցավ -
Ու հեռացանք: Ու չենք դառնա կրկին տուն:

Լո՜ւռ հեռացանք ու քայլեցինք անդադրում՝
Երազելով հավերժական հեռուներ:
Կյանքը դարձավ հավերժական մի փնտրում -
Մութ, անհեթեթ, տարօրինակ կյանքը մեր:

Ու օրերում բազմագույն ու բազմազան
Վառվեց, վառվեց ողջակիզվող սիրտը մեր,-
Բայց աչքերը մեր - արեւներ չտեսան,
Եվ մեր սրտերը - լուսավոր հեռուներ:

Ու մշուշոտ մեր աչքերը հավիտյան
Որոնեցին պատահակա՛ն աչքերում
Հարդագողի ուղիները ոսկեման,
Նրա անծիր, անծայրածիր այն հեռուն:

Բայց աչքերում նրանք երկինք չգտան,
Ու սրտերում - արեգակներ ոսկեվառ.
Ու բզկտվեց հայացքներից անկենդան
Որբ սիրտը մեր՝ երազորեն - հոգեվար:

Ես ուզեցի երգել գովքը Աստծու,
Երգել փառքը պայծառ սիրո ու հացի.
Սիրտս լցվեց... բայց չգիտեմ, թե ինչու -
Գորշ օրերի տաղտկությունը երգեցի...

Թաղված մնաց իմ աչքերում մի անհուն,
Կապուտաչյա երջանկության առասպել.
Մի երկնային առնչության պատմություն -
Ու կարծրացավ սիրտս՝ անլույս ու անբեր:

Չէ՞ որ կյանքում չհասկացավ ոչ ոք մեզ,-
Ու խնդացին լուսավո՛ր մեր աչքերին,
Բութ հեգնեցին մեր կարոտները հրկեզ -
Ու հեռացան: Ու ո՛չ մի լույս չբերին:

Քույրը խնդաց, բարեկամը ծիծաղեց,
Օտար մարդիկ հայհոյեցին ու անցան:
Միայն պոռնիկը մշուշում համբուրեց,
Եվ խելագարը բարեւեց կիսաձայն:

Հոգ չէ, որ մեր օրերն անցան տենդի պես,
Կյանքը դարձավ անմխիթար զառանցանք.
-Մենք կժպտանք, գո՜հ կժպտանք մեռնելիս,
Որ երազում երազեցինք ու անցանք...


Եվ երբ դադարեց հեծկլտանքը քո

...Եվ երբ դադարեց հեծկլտանքը քո-
Մարած աչքերով նստեցիր ինձ մոտԼ
Իջել էր մի սո՜ւտ ու մո՜ւթ երեկո:
Իջել էր մի սո՜ւտ ու մո՜ւթ առավոտ:

Եվ երբ նայեցիր աչքերով մեռած
Տրտում, հոգևար, կծկտված հոգուս-
Հասկացա՜ հանկարծ, որ թե մութ, թե լույս`
Երկո՜ւսն էլ չկան, երկուսն էլ- երազ...

Ոչ մութ կար, ո՛չ լույս: Ո՛չ հրդեհ, ո՛չ ձյուն:
Մշուշում միայն, մեր հոգու վրա
Թևերն էր փռել մի անտես թռչուն
Ու դողում էին թևերը նրա...


ՀՒՄԱ ՉԳԻՏԵՄ

Հիմա չգիտեմ, մոռացել եմ ես
Ճամփաները քո: Մշուշ ու թախիծ:
Մոռացել եմ ես, մոռացել է քեզ
Օրերի միգում կուրացած հոգիս:
Անցնում են, հոսում օրերը անծայր:
Ճամփորդների պես գնում են հեռու:
Հիշում եմ միայն, որ մի օր անցար
Օրերիս նման- ու ետ չես գալու:
Եվ գուցե մի օր, մի վերջին գիշեր,
Երբ վերջին միգում աչքերս մարին -
Արթնանա հանկարծ անիմաստ մի սեր,
Ու աստղը ժպտա մոխրացած քարին...


ՀԵՌԱՑՈՒՄԻ ԽՈՍՔԵՐ


Իմ աչքերի մեջ այնքա՜ն կրակներ եմ մարել ես
Եվ հոգուս մեջ, հուսահատ, այնքան աստղեր եմ մարել:
Կյանքս, որ հուշ է դարձել, հեռանալիս չանիծես.
Կյանքս կանցնի, կմարի - բայց երգս կա, կապրի դեռ:
Կյանքս կանցնի, կմարի, որպես կրակ ճահիճում՝
Աննպատակ ու տարտամ, անմխիթար ու անհույս:
Երգերիս մեջ - դու գիտե՞ս - ինձ ոչ ոք չի ճանաչում՝
Կարծես ուրի՜շն է երգում կապույտ կարոտը հոգուս:
Հավիտյան գոց ու անխոս՝ թափառել եմ ու լռել.
Ոչ ոք, ոչ ոք չգիտե՝ արդյոք ի՞նչ է կյանքս, ես.
Միայն գիտեն, որ կյանքում ինչ-որ երգեր եմ գրել,
Ինչպես գիտեմ, որ դու կաս, որ սիրում է մեկը քեզ:
Ես երգել եմ քո հոգին, քո ժպիտը լուսավոր,
Քո աչքերի, քո դեմքի տխրությունը սրբազան.
Կյանքս թողած անհունում - ես երգել եմ սերը խոր
Ու կարոտը թեւերիս, որ երբե՜ք քեզ չհասան...
Մոտենում է, քո՛ւյր իմ, ա՜խ, իրիկունս միգամած.
Ես ի՞նչ անեմ, որ հոգիս չհեծկլտա կարոտից.
Ինչպե՞ս, ինչպե՞ս ընդունեմ կյանքիս բաժակը քամած,
Որ ձեռքերս չդողան, որ օրերս ներե՜ն ինձ:
ուցե՜ հանկարծ կասկածեմ, չհավատամ ինքս, ես,
Ու սուտ թվա իմ հոգուն քո կարոտը սրբազան...
- Ի՜նչ էլ լինի, քո՛ւյր իմ, քո՛ւյր, հեռանալիս չանիծե՜ս
Խե՜ղճ կարոտը թեւերիս, որ երբե՜ք քեզ չհասան...


Ուզում եմ


Ես այլ աշխարհից եմ եկել,
Ուրիշ է իմ կարոտը անբառ:
Չկա փրկության մի երկիր,
Չկա փրկության ճանապարհ:
Մարդիկ - ես սիրում եմ նրանց -
Բայց այլ է կարոտը իմ անհուն.
Այս գորշ աշխարհի վրա
Կարող ես սփոփել - միայն դո՛ւ:
Միայն դո՛ւ կարող ես հասկանալ
Հոգուս տխրությունը անել,
Ուզում եմ ցնդել, վերանալ,-
Ուզում եմ միշտ քե՛զ հետ լինել:
Ուզում եմ հավիտյան շնչել
Անուշ թովչությունը դեմքիդ -
Խմել քո երգերը հնչեղ
Ու կորչել քո երգում վճիտ...


***

Գորշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.
Ինչ-որ մեկի սրտում բացված- վերք է կարծես այս կյանքը մի.
Եվ ո՞ւմ համար- էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգե հիմի
Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով:

Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի-
Ես- հաշմանդամ ու խելագար ու հավիտյան վտարանդի՜
Դեպի երկինք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի-
Իմ բարձր, հին ու աստղային երազների ճանապարհով...

Ու էլ ամե'ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա'չքս հեռուն.
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում-
Ասե'ք նրան՝ Չարենցն ասավ- մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ...
***


Նո՛ւյնն է

Նո՛ւյնն է կարոտս հիմա` անսփոփ ու որբ.
Նո՛ւյնն է աշխարհը վառվող ու արևը բորբ:
Նույնն է երկինքը կապույտ ու լճակը ջինջ-
Եվ չի՛ փոխվել իմ սրտում, իմ հոգում - ոչինչ:
Նույնն է սերը` կրակված իմ սրտում հիմա`
Նո՛ւյն կարոտը անսփոփ ու անունը - Մահ:

 


 

Վերջին աղոթք

Տե՜ր իմ , -էությու՛ն իմ, - հարազատ իմ, -այսինքն`
Ա՛յն, որ չունեմ կյանքում և չեմ ունեցել,-
Ա՛յն, որ միակն է ողջ կյանքում այս կամեցել
Լինել ինձ հետ այնպե՛ս հենց, ինչպես իր հետ ինքը,-

Չե՞ս զարմանում, Տե՜ր իմ, որ ես դիմում եմ քեզ,
Ես` բանաստեղծս անահ ու մարտնչողս արի`
Յուրաքանչուր նյարդով կապված այս վեհ դարիս,
Յուրաքանչյուր <1 անընթ. բառ> կրկնապատիկ հրկեզ,-

Տարօրինա՞կ է, չէ՞, որ ես դիմում եմ քեզ`
Աստվածային վերին ճանապարհի
Ինչ-որ` սրտի՜ս նման անգյուտ ու բարի,
Արարածի` թերևս անզո՜ր ինձ պես….

Բայց ես դիմում եմ քեզ, ինչպես հաճախ
Անապատում` ահեղ սամումների ժամին`
Քարավանի տերերն արնաշաղախ-
Թողած այնքան ուշիմ ու խորամիտ
Փորձառությունն իրենց` լոկ ուղտերի դեղին
Բնազդին են կառչում- և գտնում ուղին…

 


 

 

* * *

Կամաց, կամաց, կամաց, կամաց,
Ոտքերն հողին, հողին, հողին,
Եկավ-գնաց, եկավ-գնաց,
Գունատ, դեղին, գունատ, դեղին

Ձեռքը շարժեց- մեկ վեր, մեկ վար,
Ոտքը խփեց- մեռել, մեռել,
Առաջ եկավ դժվար, դյվար,
Ձեռքը շարժեց մեկ վար, մեկ վեր:

Ահա, ահա - թեքվեց, թեքվեց,
Կընկնի, կընկնի...բայց չէ, նայիր,
Շուրթը շրթից դանդաղ ջոկվեց,
Մնաց մի պահ` աչքը մահի:

Ու սուր ճչաց` կարծես բռնի
Աչքերն անշարժ, հեռուն գամած.-
Այդպես հոգիս պիտի մեռնի-
Կամաց, կամաց, կամաց, կամաց...

 

 

 


 



Իբրև մեծ պատիվ՝ քեզ բնությունից տրված է լեզու -
Եվ ուրիշ ոչինչ: Երբ մանուկ էիր, լիզում էիր դու
Երևի շաքար:- Մեծացար - հիմա նստուկ ես լիզում.
- Ի՞նչ տարբերություն...


* * *

Հայրը, տեսնելով իր երեխային շաքար լիզելիս՝
Նայեց, մտածեց և ասաց որպես մի փիլիսոփա.-
- Լիզի՛ր, սիրելի՛ս, քանի փոքր ես դու՝ շաքար ու կոնֆետ,-
Վաղը մեծացար - ո՞վ գիտե ինչեր դու պիտի լիզես...


* * *

Հայրը, տեսնելով իր երեխային շաքար լիզելիս՝
Նայեց, մտածեց և ասաց որպես մի փիլիսոփա.
- Լիզի՛ր, սիրելի՛ս, դարձիր լիզելու դու հմուտ վարպետ
Եվ ամբողջ կյանքդ կդառնա շաքար... Լիզի՛ր, սիրելի՛ս:-

 


 

 

Դաշնակցականներին
 

Լծված տերերի շառաչուն կառքին՝
Հռնդում եք դուք այդտեղ վայրահաչ.
Ժանգոտած սուսեր ձեռքերիդ պահած՝
Անկում եք կարդում իմ նոր աշխարքին:
Օ, դո՛ւք, ողբալի պնակալեզնե՛ր,
Բռնակալների մի հետին քուրջում
Կծկըված՝ արդյոք կարո՞ղ եք տեսնել,
Թե ինչո՛վ ենք մենք ապրում ու շնչում:
Կարո՞ղ եք արդյոք ձեր դեղին ոգին,
Որ սնվել է լոկ հրով ու արյամբ.
Ծառս չլինի ու չբողոքի
Իմ երկրի հանդեպ, որ հավե՛տ հարյավ:
Դուք չե՞ք հրդեհով միշտ շառագունել
Ու երկիրն հանձնել սրի ու հրի,
Օ, դո՛ւք, արշինի՛ երկրպագուներ,
Ասպետներ ոսկու ու մաուզերի:
Դուք չէի՞ք արդյոք, որ բախտը այս մերկ,
Բազում սրերով զարկած աշխարքի
Ձեր պիղծ ձեռքերով կապեցիք երեկ
Բռնակալների արնածոր կառքին:
Դուք չէի՞ք, որ մեր այս բազմալեզու
Երկրի առաջին այգաբացին դե՛ռ,
Գործերով ձեր պիղծ, ու ժանտ, ու քսու
Դարձաք բռնակալ ցարերին ընկեր:
Եվ ըմբոստության շունչը գեղեցիկ,
Որ հառնում էր այն դժնի օրերում:
Դուք չէի՞ք, որ ձեր ձեռքով խեղդեցիք
Այն ազգամիջյան սև նախճիրներում:
Դուք չէի՞ք, որ ողջ Ժողովուրդը իմ
Այն անօրինակ փորձության ժամին
Քշեցիք դեպի դաշտերը ռազմի,
Որպես հավելյալ թնդանոթի մի՛ս:
Անշե՛ղ է եղել ձեր ուղին միշտ է՛լ,
Դուք պատվով եք ձեր պայքարը տարել.
Եվ դա - տերերի պայքարն է եղել
Իր երթին ելած ժողովրդի դե՛մ:
Դա չդադարող պայքա՛րն է եղել
Ձեզ կյանքի կոչած դասակարգերի,
Եվ ձեր գործերի պսակն հրեղեն
Եղել է երկիրն՝ արցունքի հեղեղ,
Եվ ժողովուրդը՝ կրկնակի՛ գերի:

Ո՞ր դժոխքն է էլ ձեզ այդպես հեգնել
Ու լցրել այդքան անմիտ ցանկությամբ,
Որ տե՜ր եք ուզում դուք այսօր կանգնել
Դարերի՜ ավանդ մեր ժառանգության:
Դուք տեր եք ուզում ձեզ հայտարարել
Այն հերոսական, հսկա պայքարի,
Որ ժողովո՛ւրդն է իմ երեկ վարել
Ընդդեմ բռնակալ սուլթանի՛, ցարի՛:
Դժգոհ է եղել իր վզին նստած
Բռնակալներից նա բազմապիսի,
Դուք նրա վսեմ ընդվզումը այս
Ենթարկել եք միշտ ձեր մութ երազին:
Նա ծա՜ռս է եղել տիրողների դեմ՝
Լինելով անհաց վաստակի գործիք,
Դուք ըմբոստության այդ տենչը վսեմ
Աշխատել եք միշտ ցանցել ու լծել
Թե՛ հայ, թե՛ օտար տերերի գործին:
Լեռնացել է նա, իր սիրտը սրբել
Արհավիրքների հրե հորձանքում-
Դուք նրան դավել, մեջքի՜ց եք խփել
Ու տարել անվերջ անկումից անկում:
Ձգտում եք հիմա պայքարը այդ մեծ
Ձե՛րն հայտարարել մտքերով մթին,
Մենք չե՛նք տա սակայն այդ պսակը ձեզ,
Չի սազում նա ձեր արնոտ մռութին:
Իզո՜ւր եք ոռնում այդպես վայրահաչ
Դուք անկախության պայքարի մասին
Դա մե՜րն է հիմա, դա մե՛րն էր առաջ,
Որքան էլ դավով դուք բազմապիսի
Փորձեր եք արել, փորձում եք հիմա,
Ինչպես միշտ՝ ահա կրկի՛ն ու կրկի՛ն
Մեզ քշել դեպի կործանում ու մահ,
Մեզ լծել, ծախու գրաստի նման,
Թե՛ հայ, թե՛ օտար տերերի կառքին:

Ինչպես աշխարհի ճորտերին բոլոր
Այնպես էլ գերի աշխարհին իմ հին
Երկինք մի մաքուր, արև մի բոսոր
Լոկ հոկտեմբերյան հողմերը տվին:
Մեզ ասին նրանք, որ կյանք մի վսեմ
Կերտելու համար հարկավոր է նախ
Ձեր դե՛մ մահացու պայքար սկսել,
Ձեզանի՛ց լինել հեռու ու անկախ:
Եվ կրում ենք մենք այդ պայքարը վեհ
Մեր երկրի անկախ արևի ներքո,
Որ Լենի՛նն է մեծ մեզ մի օր տվել՝
Պրոլետարիատի հաղթական ձեռքով:
Ոռնացե՜ք այդտեղ, որքան կամենաք,
Ու սրե՛ք մեր դեմ սուսեր ժանգոտած,
Մենք կլնենք անհա՛ղթ, մենք կլնենք անա՛հ,
Երբ թնդանոթը մեր դեմ որոտա:
Իսկ մինչ այդ՝ կապված ամբողջ աշխարհի
Պայքարի ելած ստրուկների հետ՝
Կերտում ենք ահա մի շենք վիթխարի,
Որ շիրիմն է ձեր լինելու հավետ:
Մաքառում ենք մենք՝ մեր երթին լծված,
Աշխատում անդուլ, կերտում, կառուցում,
Եվ վաղվա անմար հավատով լցված՝
Երգում է քնարն իմ պղնձաձույլ...


 






 

Վերջին աղոթք

Տե՜ր իմ , -էությու՛ն իմ, - հարազատ իմ, -այսինքն`
Ա՛յն, որ չունեմ կյանքում և չեմ ունեցել,-
Ա՛յն, որ միակն է ողջ կյանքում այս կամեցել
Լինել ինձ հետ այնպե՛ս հենց, ինչպես իր հետ ինքը,-

Չե՞ս զարմանում, Տե՜ր իմ, որ ես դիմում եմ քեզ,
Ես` բանաստեղծս անահ ու մարտնչողս արի`
Յուրաքանչուր նյարդով կապված այս վեհ դարիս,
Յուրաքանչյուր <1 անընթ. բառ> կրկնապատիկ հրկեզ,-

Տարօրինա՞կ է, չէ՞, որ ես դիմում եմ քեզ`
Աստվածային վերին ճանապարհի
Ինչ-որ` սրտի՜ս նման անգյուտ ու բարի,
Արարածի` թերևս անզո՜ր ինձ պես….

Բայց ես դիմում եմ քեզ, ինչպես հաճախ
Անապատում` ահեղ սամումների ժամին`
Քարավանի տերերն արնաշաղախ-
Թողած այնքան ուշիմ ու խորամիտ
Փորձառությունն իրենց` լոկ ուղտերի դեղին
Բնազդին են կառչում- և գտնում ուղին…

 


 

 

ՄԱՐԻ, Է′Գ ԹՌՉՈՒՆ…

Չգիտեմ, Մարի, երկնքի մովից
Ինչու՞ էր հոգիս կարոտով կանչում,
Որ ճախրես, թռչես, վերանաս նորից,
Մարի, ի′մ Մարի, Մարի, է~գ թռչուն:
Դաշտերը միայն գրավում են քեզ.
Դաշտերը կանաչ, գոհարը ցողի:
Դաշտերի միգում կորցրել եմ ես
Մի հին, երկրային բերկրանքի ուղի:
Մոռացել եմ ես դաշտերի ուղին.
Մոռացել է իմ երազող հոգին
Հովը դաշտերի, զմրուխտը կանաչ.
Աշխարհը մեռավ հավերժի առաջ-
Եվ ես մոռացա բախտը աշխարհի`
Աշխարհի հեռուն ու բախտը բարի:
Լուսնյակ գիշերով ես ճամփա ընկա
Ու կյանքը թողած, ու կյանքի հեռուն-
Թաղեցի հոգիս լուռ ու լուսնկա
Հավիտենության մեռած դաշտերում:
Ու լուռ է շուրջս – ձմեռ ու գիշեր,
Ու երգը մահի, որ կոչվում է - սեր -:


Մեռած է: Մարի~, իմ սիրտը հիմա:
Շուրջս – լռություն, ու գիշեր, ու մահ.
Շուրջս քարացած երազը մահի.
-Կուզեի~ այնպես, որ ետ դառնայի
Ու համբուրեի շուրթերը հողի.
Փնտրեի մի պարզ, երկրային ուղի,
Հո~ղը լիզեի, որպես համր շուն-
Ու լուռ կորչեի աշխարհի փոշում…
Ախ, ցուրտ է այստեղ – երկնքի կամարում-
Չի վառում այստեղ ճառագայթը հուր.
Երկնքում չկա ծաղիկ ու գարուն
Ու սուտ է հոգու բերկրանքը մաքուր:
Մարի, ի′մ Մարի, մնացիր նախշուն,
Արևոտ ու տաք դաշտերում երկրի,
Թող հոգիդ զնգա′ երկրի մշուշում,
Աշխարհի մուժում թող հոգիդ բերկրի:
Մի′ նայիր դու վեր. Թող կյանքդ լինի
Ոսկի մի ղողանջ, վա′ռ բախտի հնչյուն,
Թող կյանքդ լինի հուրհրող գինի,
Մարի, ի′մ Մարի, Մարի, է~գ թռչուն…



-Իսկ ե՞ս, ի՞նչ անեմ ես, որ մնացի
Երկնի դաշտերում – ու մեռավ հոգիս,
Ես, որ երկրային կյանքս թաղեցի-
Լսու՞մ ես, Մարի,- ի՞նչ արի ես ինձ:
Ինչու արևի համբույրը երբեք
Չվառեց իմ մեջ ցանկություն ու դող
Ու չհրդեհեց սիրտս հոգնաբեկ
Քո հուր մարմնի հմայքը դյութող:
Բայց չէ՞ որ հոգին, ասում են, առաջ`
Ապրել է այնտեղ – արևի վրա,
Եղել է վառման խնդագին երազ,
Հրոտ, հրանազ, ու անունը – Ռա:
Վառվել է անմար արևի հոգում`
Ինքը զոհ իրեն ու զոհաբերող,
Ու սփոփել է մութ օրերի միգում
Հրդեհ ու կարոտ, ցանկություն ու դող:
Ու եղել է այս կյանքը երկրային
Արևի առաջ խանձված մի զոհ
Աղոթք են արել հրակամ Ռային-
Ապրել են հրում ու անցել են գոհ:


Հոգնե~լ եմ, հոգնե~լ երազից, մահից,
Անտարբերության վիճակից երեր.
Ուզում եմ զգալ, շոշափել նորից,
Չունենալ երազ, թռիչք ու թևեր:
Կուզեի~ լինել հաստատ ու կարող,
Աշխարհը զգալ, որպես քաղցր դող,
Եվ ամբողջ կյանքում մի պահ երկարող-
Վառել ու մարել հրճվանքում բանտող:
Եվ ինչու՞ համար իմ մարմինը լույս,
Մարմինը մարող, մարմինը հիվանդ
Դեռ պետք է կրի դիակը հոգուս,
Որպես ծանր բեռ` հնամյա ավանդ:
Ճնշում է, ճնշում ուսերիս վրա
Դիակը այդ ցուրտ, ծանր, անբաժան,
Ինչու՞ եմ կրում ես բեռը նրա,
Այդ բեռը դաժան:


Եվ ինչու՞ հիմա, օրերիս ծոցում,
Ուր բերել է ինձ բախտը այս գիշեր-
Ես ինձ եմ փնտրում ու մեռելոցում
Վերջին տագնապում, որ կոչվում է – սեր…
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Ես ինձ ուզում եմ, ի′նձ, լսու՞մ ես, կի′ն,
Ինձ, որ չե′մ լինի էլ ուրիշ անգամ,
Որ վաղը պիտի հո′ղ դառնամ կրկին
Ու անցնեմ անդարձ ու աշխարհ չգամ:
Ի՞նչ անեմ ես, կին,- ի՞նչ անեմ հիմա,
Թե զգամ, որ ես անցել եմ անդարձ-
Ու ցուրտ մշուշում ճերմակ երևա
Մահը` աստղային զգեստներ հագած:
Եվ ցույց տա նա իմ երազած ուղին`
Հավիտենության սահմանը ունայն-
Եվ ես հասկանամ, որ հավերժը հին
Վերջ չի ունենա, որ հանգստանամ…
Երբ զգամ հանկարծ, որ հասել եմ ես
Հավիտենության սահմանը – ու նա,
Քարացած հոգիս` աներազ, անտես`
Ցու~րտ հավերժության եզերքում մնա:
Չէ՞ որ ով հասավ հավիտենության
Ու նիրվանայի լուսնաշխարհը սառ,
Նա էլ չի′ դառնա կյանքի անսահման
Օվկիանը, որ կոչվում է Սանսար…


Օ, ծա′նր է, ծա′նր է, օ ծա′նր է այնքան
Ուսերիս համար բեռը հավերժի.
-Ախ, լինել թեթև~, հրո~տ, հրակա~մ,
Վառվել, որպես զոհ` զոհս չմերժի,
Արևը – արև, ու Ագնի, ու Ռա.
Վառվել ու մարե~լ աշխարհի վրա`
Զոհի~ պես արդար, ինքնաամոքիչ-
Ու մահից հետո չլինի~ ոչինչ…

 

 

 

 



 

ԵՍ ԱՅՆ ՉԵՄ ԱՅԼԵՎՍ

Եվ գիտեմ ես հիմա, որ համա~ռ է,
Առօրյա աշխատանքն է անդուլ-
Այն ամենը, որ վարար, հողմավար էր,
Որ գալու էր երգով ու խանդով…

Ե. Չ.


Օ, դու′ք, ասպետներ չնչի′ն դավերի,
Ի՞նչ եք քչփչում ճանկերդ սրած.-
Ես հոգով հիմա պի′նդ եմ ավելի,
Ավելի′ տոկուն, քան էի առաջ:
Եվ եթե երգով ես ասում եմ, թե
Ես ա′յլ եմ հիմա, այլևս այն չեմ-
Նշանակում է` նոր հու′ն եմ մտել`
Ավելի′ խորունկ, ավելի′ անշեղ:

Ես հախուռն էի, ինչպես պղտոր գետ,
Եվ սրտով թեթև, ու երգով շռայլ,-
Եվ ոգով այսօր չե′մ փոխվել թեպետ,
Դարձել եմ, սակայն, ծանր ու ժլատ:
Իմ հոգին այսօր էլ չի′ մանրանում,
Չի′ մսխում իրեն թռվռուն խոսքով-
Այդպես ցողու′նն է հանդում ծանրանում,
Երբ լցվում է ձույլ, իմաստուն հասկով:

Ես այն չեմ հիմա… Հույզերիս քամին,
Որ քշում էր ինձ անկումից-անկում-
Հանգստացել ու նստել է հիմի
Եվ ամեն կանչի չի′ արձագանքում:
Էլ չի′ հռնդում սիրտս վայրենի,
Ինչպես դաշտերում նժույգ սանձարձակ.-
Գգվեց ինձ սիրով մի ձեռք հայրենի,
Եվ ես մի գիշեր իմաստուն դարձա:
Հասկացա հոգով, որ կյանքի հանդում,
Մարդկային ծփուն ովում հողմածեծ
Միա′յն երգերով ու անձև խանդով
Օ, ո′չ մի ցողուն դեռ չի′ բարձրացե:
Ես ձեռք քաշեցի կրքերից վարար,
Զգացմունքների հարձանքից անձև-
Եվ աշխատանքի բոցը փրկարար
Իմ անձրևածեծ երեսը խանձեց:


Ու դա~շտ եմ ելնում ես կրկին ահա,
Ինչպես հնձվորը ելնում է հնձի,
Թմբկի փոխարեն ձեռքերիս պահած
Խոհով ծանրացած քնար պղնձի:
Իմ գլխի վերև կեսօ′ր է արդեն,
Ամռան արևն է կանգնել զենիթում,
Իմ դեմ – խոհերի չհնձած արտեր,-
Եվ հոգսն է ահահոնքերը կիտում:
Ինչքա~ն եմ վատնել ես անգին ժամեր,
Եվ ինչքա~ն հունդեր ցրել եմ ձրի,-
Եվ ինչքա~ն պիտի հիմա աշխատեմ,
Որ գտնեմ ես այն, ինչ զու~ր կորցրի…
Ես շռայլ եղա իբրև սերմնացան,
Ժլա′տ կլինեմ` ելնելով հնձի,-
Եվ աշխատանքի բոցը սրբազան
Թող մինչև գիշեր ճակատս հնձի:


Որքա~ն աշխատանք ու խոհ կա այստեղ,
Երկաթավորվող իմ հայրենիքում,
Որի վրայով հողմեր են անցել
Եվ մեզ լվացել հրե մրրիկում:
Որի դարերից գոսացած դեմքին
Փչել է այսօր շունչը Լենինի,-
Կիզվել է հրով երկիրը հիմքից
Ու շռնդալով շինվում է հիմի:
Առաջին անգամ իմ հայրենիքում,
Ուր հոսում էին արնահուն գետեր-
Այս այգաբացի երթը զրնգուն
Իմ բարձրաշառաչ ե′րգն է ավետել:
Հիմա` վաստակած ու ձեռքիս քնար`
Ելնում եմ ահա կրկի′ն ժպտադեմ,
Որ սերունդների գործին անկոբար
Խոհով ծանրացած իմ երգը խառնեմ:


Ես չե′մ երգելու այժմ շառաչուն
Գալիքի մասին, որ գալու է դեռ.
Իմ ներսում հիմա հուզվում են, աճում
Ու շարժվում ուրի′շ խոհերի գնդեր:
Նեկա′ն է հիմա իմ դեմ աղմկում,
Ինչպես կրքերի ամեհի մի ծով,-
Եվ անցնում եմ ես, քնարս բեկուն,
Այս հազարագույն օվկիանի միջով:
Անցնում եմ` իմ նո′ր խոհերին գերի-
Եվ շուրջս ահա, մոտիկն ու հեռուն,
Անքուն կրքերի, զգացմունքների
Լա~յն, անծայրածի~ր օվկիանն է եռում:

Ճամփա եմ ելնում ես ահա մենակ,
Քնա′րս է միայն ինձ հետ միասին,-
Եվ երգում եմ ես, երգում եմ անահ
Իմ պայծառացած խոհերի մասին:
Դժվար կլինի իմ երթը հիմա,
Դժվար ու դժնի, քան երբևիցե,
Իմ ճամփիս գուցե օձերի նման
Ինձ արյունոտեն ժանիքները ձեր,-
Բայց պի′նդ է ոգիս… Ու ո′չ մի ժանիք
Ինձ չի′ բաժանի իմ անդուլ դարից,
Ինչպես ո′չ մի ուժ ինձ չի′ բաժանի
Իմ շռնդալից, պայծա~ռ քնարից…

 

 

source:akumb.am

 

 


 

 


Comments (8)

1. armine 27/09/2015

hoyakap banastexcutyunner

2. ALINA (link) 02/04/2013

shat lavn en.... bayc inc tagh andznakann er petq

3. qristina 27/02/2013

hoyakap banastexcutyunner

4. hsmik (link) 12/11/2012

sa amena lavaguynericmardne

5. er (link) 14/09/2011

[b][/b][i][/i][u][/u][center][/center][url][/url][img][/img]

6. qristine 10/07/2011

xndrum em aseq ova mexavor@ charenci mahvan mej

7. Anna 28/02/2011

uxaki kardalov Charenci banastextutyunner@ hpartanum em vor hay em

8. Sona (link) 30/01/2011

Mecutyunner kan,voronq nuynisk merneluc heto aprum en...es urax em,vor hay em,urax em,vor im azg@ Charenci nman mecutyuna cnel........

Add a comment

You're using an AdBlock like software. Disable it to allow submit.

Make a free website with emyspot.com - Report abuse